▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ «մադամ քնքուշ», ոչ էլ նահանջող.Անի Զախարյանը վիճեց երթի մասնակիցների հետ

Այսօր Թամանյանի արձանի հարակից տարածքից «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնությունը  երթ է սկսել` ընդդեմ «Գենդերային օրենքի» և «Գենդերային» պարտավորությունների փաթեթի:

Այդտեղ էր նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը և, բնականաբար, ինչպես երեկ, այնպես էլ այսօր` վեճ սկսվեց:

«Ոչ գենդերային այլասերմանը» նախաձեռնության անդամները Անի Զախարյանին հորդորեցին հեռանալ և այլասերվածություն չտարածել, սակայն նա պնդեց, որ ինքն է ամենաիսկական հայուհին և որ առողջապահական տեսանկյունն է ներկայացրել, որից հետո ակցիայի մասնակիցներից Խաչիկ Ստամբոլցյանը նրան անվանեց «անառողջ լիրբ» և հրամայեց հեռանալ: Մյուսներն էլ նշեցին, որ անբարոյականություն քարոզողն այստեղ անելիք չունի, պետք չէ «փչացնել» երիտասարդներին:

Անին ասաց, որ ինքը նահանջող չէ, ոչ էլ «մադամ քնքուշ», այլ` հակառակը, լավ էլ կռվող է:

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը, հարցին, թե ինչո՞ւ է եկել և մասնակցում երթին` պատասխանեց, այստեղ է նախաձեռնողի հրավերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more