▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգոստոսի 4-ին ներպետական գնացքներն անվճար կլինեն

Օգոստոսի 4-ին` Երկաթուղայինների օրվա կապակցությամբ,  Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին, այն է` բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:

Չնայած մասնագիտական տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով՝ ապահովելով ուղևորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:

Այս տարի ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ Երկաթուղայինների օրը՝ մասնգագիտական տոնը, կանցնի Գյումրի քաղաքում:

Տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաև որպես հերթական նվեր քաղաքին՝ «Հոկտեմբեր» կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով. տեղեկացնում են ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more