▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխների թալանը թողած` Ռուբեն Հախվերդյանի սայթաքումներով ենք ուրախանում

Ես ինքս ոչ Ռաֆֆի Հովհաննիսյանի երկրպագուն եմ, ոչ էլ Սերժ Սարգսյանի, ինձ համար Ռուբեն Հախվերդյանի երգերը ավելի գերակայող են և մնայուն, քան այս քաղաքական խարդավանքները, որոնք շատ-շուտ մոռացվելու են և ընկնեն պատմական արխիվ: Հետաքրքիր է չէ՞ Հայաստանի ներքաղաքական կյանքը, իր 'ելևէջներով…: Մարդկանց հատուկ կատեգորիա կա, որոնք սպասում են, երբ դիմացինը կսխալվի, որպեսզի ամբողջ «ոհմակով» հարձակվեն իր վրա: …Պատկերացնում եք սենսացիա է եղել Ռուբեն Հախվերդյանի հրապարակում էմոցիոնալ պահին սայթաքել է և ասել է այն, ինչ պետք է չասեր…: Չնայած դրանից հետո նա պարզաբանել է, թե ինչ իննկատի ուներ՝ ասելով «հեռավոր ադրբեջանական գավառ», բայց դա կապ չունի, վերոհիշյալ մարդկանց «ոհմակը» շարունակում է աղաղակել` Ռուբենը դավաճան է…: «Հարգելի» քննադատներ`ամոթ է կանգ առեք, ո՞վ է դավաճան Ռուբեն Հախվերդյա՞նը, ի՞նչ է խելքներդ հացի հետ եք կերել հա, ճրագի լույսով ման գաք Ռուբեն Հախվերդյանի նման հայրենասեր չեք գտնի: Թե միտումնավոր եք անու՞մ, որպեսզի շեղեք մարդկանց ուշադրությունը…: Այսինքն, ի՞նչ է ստացվում` օլիգարխներից շատերը, որոնք  «սպանել»  են Հայաստանի տնտեսությունը, որոնց պատճառով մարդիկ բռնել են արտագաղթի ճանապարհը ազգի դավաճան չեն հա՞, իսկ այս պարզ, շիտակ, անկաշառ անձնավորությունը ազգի դավաճան է հա՞:

Կարեն Թումանյանի գրառումը

 Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more