▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի է հայուհուն արհեստականորեն առանձնացնել կամ դարձնել изгой

Մեկ էլ մի ուրիշ «ասվող» արտահայտություն կա, որ ես էդպես էլ չհասկացա, թե ինչու ա ԱՍՎՈՒՄ։ Ասենք մի սովորական կին մի քիչ, մի աննշան արտասովոր բան է ասում կամ անում (արտասովոր էլ չէ, ուղղակի ստից բան…), մեկ էլ ասում են՝ «Հայ կինը նման բան անելու իրավունք չունի», «Հայ կնոջը չի վայելում» կամ «Հայ կնոջը սազական չի»… Բայց ինչի՞… Ընդհանրապես ՀԱՅՆ ի՞նչ կապ ունի էստեղ։ Ուրեմն, ասենք, պորտուգալացի կինն իրավունք ունի, լեհ կինն իրավունք ունի, ճապոնուհին ընդհանրապես իրավունք ունի, բայց հայ կինը՝ ոչ… Ինչի՞… Ինչո՞վ է հայ կինը տարբերվում նրանցից, կամ ի՞նչ առավելություն կամ պակասություն ունի հայ կինը, որ նրանց վայելում է, իրեն չի վայելում… Կարո՞ղ ա հայ կինը էս աշխարհի խորթ բալեն ա… Բոլոր ազգերի կանայք էլ հավասարապես լավն են ու հավասարապես վատն են, տղամարդիկ նույնպես։ Մարդիկ հավասար են, լինեն իսպանացի կամ իտալացի, վրացի կամ ուզբեկ, հայ կամ ղարաբաղցի։ Բա ո՞նց կարելի է հայուհուն արհեստականորեն առանձնացնել կամ դարձնել изгой: Մեղք ա, չէ՞, նրան էլ ա Աստված ստեղծել…

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more