▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ ասում էի մեր էստրադային երգերը քաղաքական ենթատեքստ ունեն, չէիք հավատում

ՈՐ ԱՍՈՒՄ ԷԻ ՄԵՐ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԵՆ ՉԷԻՔ ՀԱՎԱՏՈՒՄ,ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ ՆԱԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԻԹԵՐՈՎ:

Նախապես զգուշացնում եմ սա կատակ է և հորդորում եմ 18-25 տարեկան այֆոնամոլ,գլամուռախտի վարակակիր,ֆեշնի մոլի երկրպագու նաև հայ աստղերի ֆանատներին,պուպուշիկներին,մռութիկներին, չկարդալ,կարդալով կկորցնեք ձեր թանկագին ժամանակը:
Մի քանի ամիս առաջ,երբ հանդիսատեսի դատին հանձնվեց Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգը՝ իր տեսահոլովակով, ես զուգահեռներ անցկացրեցի քաղաքական կյանքի հետ, շատ հետաքրքիր համընկնումներ եղան, դե իհարկե երբ նյութդ տարածվում է համացանցում ՀՀ պարզ վիճակագրության համաձայն(իհարկե ոչ Ահարոն Ադիբեկյանի) ի հայտ եկան ընդդիմախոսներ, քննադատողներ,այսպես ասած քլնգողներ՝չհասկանալով կատակի իմաստը, ինչևէ նրանց խնդրում եմ չկարդալ,ժամանակ չփչացնել:
Եվ այսպես անցած տարի ՀՀ թոփ սկանդալների ցանկում էր հայտնվել զորամասեր մատակարարվող գոմեշի մսի բացահայտումը, այս միջադեպը դառավ ամենալայն քննարկվողներից մեկը:Եվ հանկարծ ծնվեց Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը, որտեղ գովաբանվում էր գոմեշի անցած արդար ճանապարհը: Դե հասկանում ենք, որ կենդանության օրոք իրոք արդար ճանապարհ էր անցել, բայց դե մորթվելուց հետո շատ անարդար կերպով էր այդ դժբախտ կենդանին հայտնվել ՀՀ ՊՆ ԶՈՒ: Անցնենք Լիլիթ Հովհաննիսյանի սիրահարների տոնին մատուցված անակնկալին: Երգը կոչվում էր «Քեզ մի օր թողեցի»: Ուշադիր նայեք հոլովակը: Ինքը ամուսնուց բաժանված է ունի փոքր երեխա ու երեխային խնամում է պապիկի հետ: Դե ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀԿ-ն էլ մնաց և իր նախարարական պորտֆելը կիսեց դարն ապրած և արդեն կյանքի մայրամուտում գտնվող ՕԵԿ-ի հետ: Երգում հչեցվող բառերն էլ, որ մեկանաբանեմ շատ երկար կլինի:Հոլովակում սիրահետողի կերպարով էլ ցույց է տալիս, որ շատերը կցանկանան իր հետ կոալիցիա կազմել, բայց ոչ ոքի չի ընդունում, իրեն էլ հետը, բայց հույսով սպասում է:
Անցնենք վերջին երգին: Այն կոչվում է «Սիրո Ռեքվիեմ»: Ինչպես ԲՀԿ ՀՀԿ հարաբերություններն են շատ հակասական ու անտրամաբանական, այնպես էլ այս երգի հոլովակն ու բառերը: Լալագին երգում է իրենց սիրո ռեքվիեմի մասին, հնչեցնում «ահա լսիր ռեքվիեմը մեր սիրո,հանկարծ մոտ չգաս,քեզ ներելով ես ինձ խաբում եմ, խավարի մեջ խարխափում եմ, ահա ունեմ մահվան կնիքը մեր սիրո, օտար ենք մենք» բայց գնում է ժամադրության նրա մոտ: Կարճ ասած Երևանի ավագանու ընտրությունից հետո նրանք ըստ հոլովակի կհայտնվեն կգան միմյանց ընդառաջ, կմանան կրակե օղակի արանքում ՝այսինքն քաղաքական շղթայի մեջտեղում և ինչպես ցույց է տալիս վերջում երեխայի օրինակով՝միասին կառավարական պորտֆելը ուսերին դրած կառաջնորդեն մեզ դեպի ապահով բարգավաճ Հայաստան:

Հարություն Մնացականյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more