▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքանո՞վ է շահեկան, երբ դեռ ոչինչ չունենալով, հայտարարվում է թունդ հակաիշխանական դիրքորոշման մասին

Դժվար է սեղմ այս տեղեկություններից ամբողջական պատկերացում կազմել այլընտրանքային տարբերակի մասին, բայց և ակնհայտ է, որ քաղաքական դաշտում նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, որի կարիքը վաղուց կար: Բայց էլի մի շարք հարցեր են առաջանում: Դրանցից մեկը նշեմ. որքանո՞վ է շահեկան գործի համար, երբ դեռ ոչինչ չունենալով, հայտարարվում է նախաձեռնության թունդ հակաիշխանական դիրոքոշման մասին: Այդ կերպ վտանգ է առաջանում, որ իշխանություններն ամեն կերպ կձգտեն տապալել նախաձեռնությունը, և դա կբերի նոր հուսալքության, որը ցանկալի չէ: Առայժմ ասքանը:

Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում Սարդարապատ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը նշել է  5 քայլ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մեր երկիրը անցնի ժողովրդավարական համակարգի: Նշվել է վերջին փուլը պետք է լինի անցումային կառավարման սկզբնավորման փուլը, որի ընթացքում գուցե գործող իշխանությունը ինքնակամ հեռանա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more