Ոստիկանական օպերացիաների մասնագետ չեմ, բայց ոստիկանության այսօրվա գործողությունները ինձ մոտ առաջացրեցին խորին տարակուսանք: Դրանք ինձ հիշեցնում էին «տրամվայը դուրս է գալիս ռելսերից» տարբերակը: Կադրերից ակնհայտորեն երևում է, որ մինչ երթի մեկնարկը Շ. Հարությունյանը հույժ բորբոքված ելույթ է ունենում՝ բարձրաձայնելով իր «հեղափոխական» նպատակների մասին, ավելին՝ բացահայտ հնչեցնում է «նաչալնիկին խփելու» իր մտադրության մասին, թվարկում իրենց զինանոցը և ասում, որ այն կիրառվելու է, էլ ավելին՝ գրպանից հանում է ինչ-որ իր (հավանաբար՝ պայթուցիկը) և մի լրագրողի հարցին, թե դա ինչ է, ասում, թե իր ընկերների համար է: Այնուհետև մերժում է հայտնել երթուղու մասին, իսկ մասնակիցնեին բաժանվում են փայտեր, որոնք «ժամեր առաջ արդեն մահակները խրձերով դրված էին Հրապարակի հարթակին»: Տարօրինակն այն է, որ այս բոլոր պրոցեսների ընթացքում Հարությունյանի անմիջապես կողքին է կանգնած գնդապետ Օսիպյանը՝ մի քանի գործընկերների ուղեկցությամբ, համակ ուշադրությամբ լսում է այդ ամենը, սակայն ոչինչ չի ձեռնարկում: Ավելին՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, իրենց թղթակցի այն հարցին, թե տեսնում է արդյոք որևէ վտանգ այս ամենի մեջ, վստահ պատասխանում է՝ ոչ: Մեկ րոպե չանցած որոտում են պայթյունները: Ավելին, պայթյուններից հետո 2-3 րոպե տիրում է գրեթե լուռ վիճակ՝ ոչ ոք չգիտի, թե ինչ պիտի անի: Ինչ է սա՝ ավելորդ ինքնավստահություն, իրավիճակի անլուրջ գնահատում, թե անփութություն:
Ոստիկանության գործողությունները խորին տարակուսանք առաջացրին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


