▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օտար» Ռաֆայել Հովհաննիսյանն է գրառում կատարել

«Օտար ամայի ճամփեքի վրա»  հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան իրական էջում  նշում է, որ   այսօր համացանցում  իր անունից տարածված գրառումների  հեղինակն ինքը չէ և դրանք տարածվել են կեղծ էջից:

«Հարգելի ընկերներ, իմ անունով և լուսանկարով ինչ-որ մեկը էջ է բացել Ֆեյսբուքում և հոդվածներ է գրում: Խնդրում եմ ուշադրություն չդարձնել, մինչև փակեմ: Այս պահին ես Գերմանիայում նկարահանումների եմ, բայց որ եկա գտա, թե ով է գրում տարածում, կենթարկեմ համապատասխան ծաղրուծանակի, մեղմ ասած:  Իսկ ինչ կանեմ իրականում, կարող եք միայն ենթադրել.

Շնորհակալություն,

Հարգանքներով  Ռաֆայել Հովհաննիսյան» :

Asekose.am-ը  անդրադարձել էր Ռաֆայել Հովհաննիսյանի կողմից կեղծ համարվող էջի օգտատիրոջ գրառման արձագանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more