▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը

Արդեն տեղեկացրել ենք, որ ալբանական եւ սերբական մամուլը մեկը մյուսին հղում տալով  այսօր հայտնել են, որ ալբանացիները հայերին երկու միլիոն են վճարել մեր հավաքականի հետ խաղում  հաղթանակի համար:

Ռուսական sport-express.ru-ն հենվելով opozita.com-ի տարածած տեղեկատվության վրա գրում է, որ տարածված լուրերի հիման վրա  ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի Եվրոպայի առաջնության «I» խմբի Հայաստանի և Ալբանիայի հավաքականների հանդիպումը՝ պարզելու համար՝ արդյոք այն պայմանավորվա՞ծ է եղել:

Հաղթանակի շնորհիվ ալբանացիները 2-րդ տեղն են զբաղեցրել խմբի մրցաշարային աղյուսակում և իրենց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել:

Եթե ապացույցներ գտնվեն, որ հանդիպումը պայմանավորված է եղել, ապա Ալբանիայի հավաքականին դուրս կմնա «Եվրո-2016»-ի մասնակիցների շարքից: Նրա տեղը կզբաղեցնի Դանիայի ընտրանին, իսկ Սերբիայի ազգային հավաքականը կմասնակցի անցումային փուլի խաղերին:

Թե ինչ կլինի մեր հավաքականի հետ, առայժմ պարզ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more