▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր

Հունիսի 6-ին, ժամը 21։12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքաելյան 33 փողոցի թիվ 1 հատուկ դպրոցի մոտակայքում, քամու հետևանքով, ջարդված ծառը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղերը կտրել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

***

Հունիսի 6-ին, ժամը 19:59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:35-ից մինչև ժամը 19:45-ն ընկած ժամանակահատվածում քամուց վնասվել են տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել է 3-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Խ.) տանիքից (մոտ 15 քմ), 4-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Ս. Ս.) բակի անասնագոմի տանիքից (մոտ 10 քմ), 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Գ.) տանիքից (10-15 քմ), 5-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Ս. Մ.) տանիքից (10-12 քմ), 6-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Կ. Ա.) տանիքից (մոտ 10 քմ) և դպրոցի տանքից (մոտ 250 քմ) ցինկապատ թիթեղներ:

***

Հունիսի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և շրջակա գյուղեորւմ ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ՝ շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների և էլ. լարերի վերաբերյալ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more