▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է բերելու Կրասոսի գլուխը

Շատերը ոգևորվեցին, հուզումնալից պահեր ապրեցին, սկսեցին լավատեսական մեկնաբանություններ անել, թե տրանսպորտի սակագնի դեմ պայքարն արթնացրեց Հայաստանի քաղաքական կյանքը, թե ստեղծվեց նոր իրավիճակ... Այսպես կարծողները շատ խեղճ վիճակում են, որովհետև հատկապես մայրաքաղաքում ընդամենը կյանքի կոչվեց մի սովորական PR նախագիծ, որը հատուկ է ցանկացած ժողովրդավարության... Մինչդեռ Հայաստանում քաղաքական կյանքն ամորձատված, թլպատված, ուշագնաց վիճակում է: Եվ, գոնե իմ կանխատեսմամբ, վերակենդանացման բաժանմունքներն անգամ չեն օգնի մեր մեռյալ քաղաքական կյանքին... Այս իրավիճակը հուշում է, որ Հայաստանն ունի պաշտոնապես ճանաչված քաղաքական գործիչներ, բայց չունի քաղաքական կյանք: Իսկապես եզակի ու ծիծաղելի վիճակ: Բայց այնքան ծիծաղելի, որ ազգի ու պետության համար դառնում է ողբերգական...
Ուրեմն, ո՞վ է բերելու Կրասոսի գլուխը, ովքե՞ր են այս մեռյալ վիճակից դուրս բերելու մեր քաղաքական կյանքը... Նոր ուժեր ու նոր դեմքեր, նոր գաղափարներ են հարկավոր: Եվ՝ շատ շուտ: Որովհետև սա արդեն ժամանակի ու ազգային գոյության հրամայականն է:

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more