▲ Դեպի վեր

Thursday, 13.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառումը․ «ՀՀ արտաքին-անվտանգային քաղաքականության առանցքային հարցերի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղություններով Նիկոլի գրանցած արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են:
Հանձնել է ԼՂԻՄ-ն ու դրան հարակից տարածքներն ամբողջությամբ, հայաթափել է Արցախը, հանձնել է նաև Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը և հայտնվել անբովանդակ «խաղաղության պայմանագիր» աղերսողի ու Ալիևի կողմից նոն-ստոպ մերժվողի ստոր դերում: Այն պարագայում, երբ Ադրբեջանն ինքն իր այսօր ունեցած արդյունքը 1988թ․-ից ի վեր երբևէ իրատեսորեն հնարավոր չի համարել:
Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին Նիկոլի հայտարարություններն էլ ավելի մեծ դատարկաբանություն են: Չկա 1991 թվականից ի վեր Թուրքիայի կողմից առաջ քաշված կամ ակնարկված որևէ նախապայման, որ Նիկոլն all-inclusive տարբերակով արդեն իսկ չի բավարարել ու գերբավարարել: Ու այդ ամենով հանդերձ, նույն կերպ, հայտնվել է Թուրքիայից հարաբերությունների հաստատում աղերսողի ու Էրդողանի կողմից նույնպես մերժվողի անպատվաբեր դերում:
Մի հարց, այդուհանդերձ, միանշանակ պատասխան չունի. ո՞վ է սեփական ժողովրդին ու պետությունը քամուն տված մեր ժամանակների ամենաձախորդ պատուհասը՝ ի՞նքը, թե՞ Զելենսկին»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more