▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կխփի ավազակի թաթերին, որ ձեռք քաշի քաղցրահամ ջուրը անգթությամբ վատնելուց

Սահմռկեցուցիչ լուր է: Խնդրեմ, կարդացեք ու համոզվեք:
«Վերջին երեք տարում պատգամավորի ձկնաբուծական տնտեսությունն ընդլայնվել է: Ըստ Մովսես Առաքելյանի` 7.5 հա տարածքում 2 հա-ն լճերն են զբաղեցնում: Ինքնաշատրվանող խորքային հորերի թիվը հասել է 10-ի` ընդհանուրը վարկյանում 960 լիտր հզորության: Կառավարիչը խոստովանում է, որ ջրերի մակարդակը իջնում է, ինչն անխնա օգտագործելու հետևանք է»:

Պատկերացնում եք, վայրկյանում մեկ տոնա քաղցրահամ, սառնորակ ու անուշ ջուր Լֆիկը քամում է մեր երկրի մարմնից ու ուղարկում է ուղիղ գծով դեպի ոչնչացում: Աշխարհում արդեն քաղցրահամ ջրի գինը մոտենում է նավթի գնին, իսկ այս տականքը դարեր շարունակ ամբարված մեր այդ հարստությունը անխնա ոչնչացնում է:
Ո՞վ կխփի այս ավազակի թաթերին որ ձեռք քաշի քաղցրահամ ջուրը այս:

Վայրկյանում մեկ տոնա, րոպեում վաթսուն տոնա ժամում 3600 տոնա, մեկ օրում 86 400 տոնա, իսկ մեկ ամսում 2 592 000 տոնա: 
Սրանք սարսափելի թվեր են: Վայրենություն մեր ընդերքի նկատմամբ:

Համլետ Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more