▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են 10 ամենաոճային աստղերը

«Marie Claire»  հրատարակությունն առանձնացրել  է  10 հանրահայտ աստղերի, որոնք հանրությանն  են   ներկայնում  բացառապես նորաձև և ազդեցիկ կերպարներով: Ամենաոճային աստղերին անդրադարձել է արմսթար.am-ը: 

Միրանդա Քերր: Մոդելը  այս տարի ստացել է  «Փողոցային ոճի թագուհի»կոչումը: Սուպերմոդելը գրավել է նորաձևության բազմաթիվ քննադատներին` կրելով Victoria Beckhami զգեստը:

Ռունի Մարա: «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Վիշապի դաջվածքով աղջիկը»  հայտնվեց Givenchy Couture-ի 2009 թվականի հավաքածուի զգեստներից մեկով: Իր անվանակարգում նրան չհաջողվեց հաղթող ճանաչվել, սակայն նրա կերպարը ճանաչվեց երեկոյի ամենահիշարժաններից մեկը: 

Քեյթ Բոսուորթ: «Օսկար»  մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին Քեյթ Բոսուորթը ներկայացավ Prabal-ի սև, փայլուն զգեստով:

Քեյթ Միդդլթոն: Խնամված և գեղեցիկ արտաքինը` համադրված ոճի հիանալի զգացումով, արդեն վաղուց Քեյթին հմայքի մարմնացում են դարձրել: Միդլթոնի լավագույն զգեստն այս տարի համարվել է Roland Mouret-ի գլուխգործոցը: 

Քերի Մալիգան: Prada-ի զգեստով «Ոսկե ձկնիկի»  այս կերպարը շատ բացասական արձագանքների արժանացավ նորաձևության քննադատների կողմից, սակայն «Marie Claire»-ը այն փայլուն համարեց` և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով:

Մարիոն Քոթիյար: Christian Dior-ի յուրահատուկ զգեստն ընդգծել է  դերասանուհու կազմվածքը, իսկ վառ դետալներն առավել հիշարժան դարձրին կանացի կերպարը:

Գվեն Սթեֆանի: 43 տարեկան Գվենը շատ հաճախ է  իր համար չափազանց համարձակ կերպարներ  ընտրում, սակայն նա կարող է դա իրեն թույլ տալ:

Էմմա Սթոուն: Ճենապակյա տիկնիկի պես, Chanel-ի սպիտակ զգեստով դերասանուհին հայտնվեց «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի պրեմիերային: 

Դիանա Կրյուգեր: Զգեստի յուրահատուկ ընտրության համար Դիանան արժանացել է ցուցակի երկրորդ հորիզոնականին:

Գվինեթ Փելթրոու: Դիզայներական զգեստը` Tom Ford- թիկնոցի հետ համդրությամբ, մեծ ֆուրոր առաջացրեց «Օսկար» մրցանականաբաշխության ժամանակ, իսկ Գվինեթը դարձավ տարվա ամենաոճային կինը` ըստ «People» ամսագրի: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more