▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջ` ուղղված Դերենիկ Դումանյանին

Միացյալ Երիտասարդական Լիգան հայտարարություն էտարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնությունը բազմաթիվ բողոքներ է ստացել Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր բնակիչներից, որոնք վերաբերվում էին այդ համայնքի շտապ բուժօգնության մատուցած ծառայություններին:
23670 բնակիչ ունեցող Մասիս քաղաքը ունի մեկ շտապ բուժօգնության մեկ հաշվարկ մեքենա, այն էլ ՈՒԱԶ մակնիշի մեքենա է, որը չունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Բացի այդ կանչերի ժամանակ այն չի կարողանում օպտիմալ ժամանակում հասնել կանչի վայր և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:         
103 զանգահարելու դեպքում, օպերատորը տեղեկացնում է, որ պետք է զանգահարել 0236-4.01-03 համարով, որին զանգահարելը անվճար չէ, իսկ այդ համարով զանգահարելուց, հնարավոր է մի ժամ սպասել Մասիսի շտապօգնության մեքենային: Հաշվի առնելով վերը նշվածը, Միացյալ Երիտասարդական Լիգան պահանջում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից շտապ կարգավորել այս խնդիրը, նաև այդ համայնքին տրամադրել համապատասխան սարքավորումներ ունեցող մեքենաներ և որակյալ մասնագետներ, ինչպես նաև նպաստել այդ ոլորտում տիրող կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը՝ բարձրացնելով բուժաշխատողների աշխատավարձերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more