▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակ շուկայից Ադրբեջանում էլ են խոսում

Henaran.am-ը գրում է, Նախախորհրդարանը սեպտեմբերի 6-ին նախաձեռնեց հերթական բողոքի ակցիան Փակ շուկայի կառուցապատման դեմ: Երթը մեկնարկեց Մշակույթի նախարարության մոտից, շարժվեցին  գլխավոր դատախազություն. կազմակերպիչները կոչ արեցին միանալ իրենց, քանի որ "այդ պատմական հուշարձանը վերացնելով` հաջորդը կվերացնեն Գառնիի տաճարը, որտեղ ևս չի բացառվում սուպերմարկետ կառուցելը":

Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց.

''Եթե մշակույթի նախարարությունը տալիս է իր մասնագիտական եզրակացությունը, այդ դեպքում ինչպես են ոստիկանները կամ այլ իրավապահ մարմինները հայտարարում, որ հանցագործություն չի կատարվում'',-ասաց նա` հավելելով, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն օրերս հայտարարել է, թե "Ծածկած շուկան" պատմական հուշարձան չէ, այլ մի բազար, որտեղ առևտուր էին անում ադրբեջանցիները: 

''Սա Ադրբեջանում քննարկման թեմա է դարձել և նրանք հայտարարում են, որ հայերը բարբարոս են և զավթել են ադրբեջանական հուշարձանները'',-ասաց Նախախորհրդարանի անդամը:

Մանրամասներն այստեղ:

 

Տեսանյութը` Henaran.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more