Այսօր մեր որոշ լրատվամիջոցներ, կրկին սենսացիայի և ապատեղեկատվության թակարդն ընկնելով, լուր են տարածել, որ իբր Հռոմի Պապը հայտարարել է, թե Ադամի և Եվայի պատմությունն իրական չէ, որ շուտով կին Հռոմի Պապ կլինի և այլն:
Այստեղից էլ բխեցնում են, որ տեսեք ինչ պուպուշն է նրանց առաջնորդը և առաջադեմ: Այսպես մի քանի ժամ քննարկելուց հետո հանկարծ հայտարարում են, որ տեղեկությունը ճիշտ չէ:
Սիրելիներ, այո՛, այժմյան Հռոմի Պապն իր մարդկային նկարագրով գերել է շատերին և արժանացել իրավամբ հարգանքի:
Բայց մեկ բան միշտ մի՛ մոռացեք՝ ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՆ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՀԱԿԱՌԱԿ ԲԱՆ ԱՍԵԼ: Չի կարելի ամեն ինչ շոուի վերածել...........: