▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարային եվրոպական մրցաշարում հայկական օրհներգի տակ ադրբեջանցիները լքում են դահլիճը

 

Եվրոպայի պարերի մրցաշարում Հայաստանի հավաքականի ղեկավարներից Գևորգ Քեշիշյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որի միջոցով տեղեկացրել է, որ տվյալ մրցաշարում մեր երկիրը մրցույթի բացարձակ չեմպիոն է հռչակվել: Ստորև ներկայացնում ենք Գևորգի գրառումն ամբողջությամբ.

«Մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրոպայի պարերի մրցաշարում Հայաստանի «Gold Stars» և «Aratta» պարային համույթները գրավել են առաջին տեղը՝ այսպիսով մեր երկիրը մրցույթի բացարձակ չեմպիոն հռչակելով: Պաշտոնական պարգևատրման արարողության ժամանակ, սակայն, երբ հնչեց ՀՀ պետական օրհներգը, Ադրբեջանի թիմը, որն առաջնությունում 2-րդ տեղն էր գրավել, լքեց պատվո պատվանդանը»:

Նշենք, որ այս ամենը հստակ երևում է տեսանյութում, որը Գևորգ Քեշիշյանը մակագրել է հետևյալ կերպ.

«Дважды стали чемпионами, азербайджанцы покинули зал во время нашего гимна».

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more