▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Արարատի նախկին մարզպետի տղայի Range Rover-ը

ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Բարսեղյանի նկատմամբ։

Վերջինս նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ իր վարած «Range Rover» մակնիշի «10 OO 010» մակնիշի ավտոմեքենայով։

Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն․ Բարսեղյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանի տղան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more