▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ բազար.Արծվիկ Մինասյանը` խաղատների մասին

Աժ-ում քննարկվում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով այս ծառայությունների սպառողը միայն ՀՀ քաղաքացին չպետք է լինի: 

«Հիմնական նպատակը` սպառում ապահովել տեղի բնակչության միջոցով` սխալ է, ուստի պահանջվում է  որակյալ ծառայությունների մի ամբողջ փունջ»,-խոսքում ասաց պատգամավորը:

Ի տարբերություն Խոսրով Հարությունյանի` Արծվիկ Մինասյանը դեմ է և' փնջին, և' երևույթին.

«Երևույթի դեմ չեք կարողանում պայքարել, որոշել եք բարձր գումար պահանջել, որ պետբյուջե գումար գա.պարզ բազար: Պետք է սահմանափակվի խաղատների բիզնեսը»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more