▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը գրառում է կատարել՝ աղմկահարույց հրաժարականների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։

Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական շոու․․․ Նիկոլ Փաշինյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկ անելով՝ անում է այն, ինչ միշտ է արել, այսինքն՝ իր մեղքերն ուրիշների վրա է գցում։ Չի բացառվում, որ պաշտոնանկ արված որոշ պաշտոնյաների վրա քրեական գործեր սարքվեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հավատացողներն ասեն՝ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի, այդ պաշտոնյաներն օրենք էին խախտում։ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է պահպանել այն քիչ էլեկտորատը, որ ունի։ Նա կարող է դրսի թելադարանքով արտահերթ ընտրություններ անցկացնել, որի համար, 10-15 տոկոս կազմող էլեկտորատին չկորցնելու նպատակով թարմացնում է իր թիմը; Սակայն գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու, մանավանդ որ այդ գումարելիները մեծ թվեր չեն։ Հայաստանի մեծ խնդիրն միայն այն չէ, որ մենք չունենք Հայաստանի հոգսերով ապրող իշխանություն, այլև այն, որ չունենք նման ընդդիմություն։ Հայաստանը ինքնահոսով գնում է դեպի անդունդ»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):
Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more