ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ գտնվում են Գյումրիում։
Օրագիր.Նյուզ-ն է գրում ու նշում, որ կայքի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք մասնակցում են Աննա Հակոբյանի ազգականի հուղարկավորության արարողությանը։
Փաշինյանի ու կնոջ այցին զուգահեռ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացել քաղաքի տարբեր հատվածներում, ուժեղացված ծառայություն է իրականացվում։