▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին»

«Հայաստանը պետք է պատշաճ կերպով հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի բոլոր մեղավորներին»,-այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն անցումային արդարադատությանը և հետկոնֆլիկտային հաշտեցմանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– գրել է նա։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին
Ալիևը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ «Դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - հայտարարել է նա։
«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից, տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի դրանց մեղավորներին»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Եկեք մեզ մոլորության մեջ չձգենք. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ամենևին էլ քարոզչական բնույթ չունեն. նա հետևողականորեն ձգտում է Հայաստանի դենացիֆիկացիային ու դեմիլիտարիզացիային՝ այդ հարցում ունենալով Նիկոլ Փաշինյանի պես դաշնակից:
Փաշինյանն արդեն ասել է, որ եթե Սահմանադրություն չփոխենք, «ցլերը մեզ կհոշոտեն», արդեն ակնարկում է միջազգային դատական ատյաններից Հայաստանի հայցերը հետ կանչելու մասին:
Վախենում եմ, որ մոտ ապագայում Փաշինյանը մեզ համոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Դե, իհարկե, հանուն խաղաղության, որը, սակայն, միայն իր հիվանդ ուղեղում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more