«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի երեկվա ասուլիսը մի բանի մասին էր: Նա փորձեց առավելագույն ուշադրություն հրավիրել իր այն հայտարարության վրա, որ Արցախյան կապիտուլյացիան տեղի է ունեցել 5-րդ շարասյան պատճառով: Ասուլիսից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը հեռացրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ կոչեցյալի բուտաֆորիկ զորակազմի հրամանատարին, ինչը միտված էր էլ ավելի ընդգծելու իր պատրաստակամությունը հրաժեշտ տալ Ռուսաստանին և մտնել արևմտյան «տանիքի» տակ: Արևմտյան «տանիքն» էլ իր մասով է իշմարներ տալիս: Փաշինյանի ասուլիսին զուգահեռ Ջերմուկում ասուլիս էր տալիս նաև ՆԱՏՕ-ի նախորդ ղեկավար Ռասմուսենը, ով կոշտ գնահատականներ հնչեցրեց Ադրբեջանի հասցեին:
Սակայն, ի զարմանս Փաշինյանի, մեր լրագրողները բավականին անտարբեր գտնվեցին այս աշխարհաքաղաքական սիրային եռանկյան հերթական սերիային, դրա փոխարեն Նիկոլին անընդհատ, պասերով ու բավականին վճռականորեն դեմքով թաթախելով կոռուպցիոն «ցեխերի» մեջ: Սրա պատճառն էլ այն է, որ ՆԱՏՕ-ն դեռ նիսիա է, իսկ ափռ-ցփռ փող լափող գեղցի հայվանները նաղդ են ու արդեն բոլորի ներվերին ահագին ազդում են:
Ռուսաստանի համար իրոք շատ բարդ իրավիճակ է ստեղծվել: Նույնիսկ, եթե նրանք դրդեն Ադրբեջանին հերթական ագրեսիայի, դա կբերի միայն հակառուսական տրամադրությունների աճին: Եթե Մոսկվան վերջապես որոշի հեռացնել Փաշինյանին, ապա պարզ չէ, թե ինչ պիտի անի նրան փոխարինողը, նենց չի, որ Ադրբեջանն ինչ-որ զիջման է գնալու, ու ակնհայտ կդառնա, որ ադրբեջանական հարձակումների միակ իմաստը իշխանափոխություն էր Երևանում, ինչը նույնպես կսրի հակառուսական տրամադրությունները: Հակառուսական տրամադրությունների աճը զսպող միակ մեխանիզմը Մոսկվայի գործուն քայլերն են Ադրբեջանի դեմ, որը Մոսկվան չի անի, քանի որ առանց այդ էլ լիքը գլխացավանք ունի...
Այ սենց էլ ապրում ենք մի երկրում, որտեղ 5-րդ և 6-րդ շարասյուները իրար ջեբ Նիկոլ են գցում ու մեր հաշվին սեփական հարցերը լուծում, քանի որ մեզ այդպես էլ չհաջողվեց մեր պետության սեփական 4 շարասյուներից գոնե մեկը կառուցել: Եթե ժամանակին մեր շարասյուներին գոնե գնդակահարելով էին շարքից հանում, ապա հիմա դրա կարիքն էլ չկա` կա՛մ առնում են, կա՛մ նույնիսկ զուտ խոստանում առնել: Էդքանն էլ է հերիքում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet