▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ու Ալիևը լուսադեմին գաղտնի հանդիպել են Կրեմլում

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

168.am–ը գրում է,որ կայքի մոսկովյան աղբյուրների համաձայն, այսօր Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Այդ հանդիպման մասին պաշտոնապես չի հայտարարվել: Ականատեսները պնդում են, որ այսօր լուսադեմին` ժամը 05:00-ի սահմաններում գրեթե միաժամանակ Կրեմլ են ժամանել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ավտոշարասյունները:

Գործնականում կարելի է բացառել, որ միևնույն ժամանակ Կրեմլ ժամանած երկրներից մեկի ղեկավարը կարող էր սպասել մյուս երկրի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման ավարտին, հետևաբար ամեն ինչ խոսում է Փաշինյան-Ալիև գաղտնի հանդիպման վերաբերյալ տեղեկության արժանահավատության մասին:

Հայտնի չէ նաև` արդյո՞ք Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Պուտինի հետ երկկողմ, հրապարակված հանդիպումներից առա՞ջ, թե՞  հետո: Ի դեպ, բացառված չէ, որ եթե այդ հանդիպումը կայացել է և ձեռք է բերվել ինչ-որ պայմանավորվածություն, ապա այն կհրապարակվի հոկտեմբերի վերջին՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որին մասնակցության հրավեր Պուտինն այսօր հղեց Փաշինյանին ու Ալիևին:

Դիտեք նաև՝

 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more