▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի` բռնաբարության մեջ մեղադրվող բարեկամը շարունակում է անպատիժ մնալ

ASEKOSE.am-ն անանուն նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Ասեկոսեի խմբագրություն, իմ քրեական գործով ապօրինությունները շարունակվում են, որի մասին ուզում եմ բարձրաձայնել, քանզի ի վիճակի չեմ միայնակ պայքարել պատգամավորական հովանավորչության , փորձաքնություններին միջամտելու ու վիժվածքների կողմից պատգամավորական հովանավորչության ներքո կատարված բռնությունների և փորձ դեպքի կոծկման, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի վրա ճնշման վերաբերյալ: 
Մինչ վերջերս, մինչ այն պահը երբ տեղի ունեցավ առերեսում հավատում էի, որ գոնե կողմնակալ, շանտաժի մեթոդոլոգիան գործելաոճ դարձրած հետաքննությունից հետո, երբ գործն ացավ քննչական փուլ այսքան բողոքներից ու ահազանգերից, մամուլում տպագրված հոդվածներից հետո կանցնի օբյեկտիվ, բայց իզուր: Հանցագործի փաստաբանը, լավ գիտակցելով իր պաշտպանյալի ստերի ու մերժման վրա կառուցված հորինված պատմության փուչիկ լինլեը, որը կարող է ամեն րոպե հիմնավորված փաստերի ազդեցության նեքո պայթի, ընտրել էր պրովակացիայի ու վեճի մեջ ներքաշելու, քաոս առաջացնելու մեթոդիկան որպեսզի խառնաշփոթի մեջ կարողանա վաղօրոք իր կողմից դեպքի մշակված, տպագրած պատմությունը փոխանցել հանցագործին, որ վերջինս հասցնի ծանոթանալ և արտագրի: Պրովակատոր փաստաբանին հաջողվեց իրագործել մտածածը ու փոխանցել հորինվածքը, ու մինչ ես վերարտադրում էի դեպքի օրվա կատարվածը հանցագործը, քրեական գործը վարող քննիչի թողտվությամբ ու իբր չի նկատում, թողեց, որ ծանոթանա հետագայում նաև արտագրի: Հետո հանցագործի փաստաբանը A4 ֆորմատի թղթի վրա մեծ տառերով գրել էր, որ նույնիսկ տեսողության հետ խնդիրներ ունեցողը կարող էր կարդալ , մեջբերում եմ «Կարտագրես դիմումի մեջ գրվածը ու կարմիր գրիչով գրվածս` ու ցույց էր տալիս հանցագործին, որը քննիչը նորից անտեսելու տվեց ու չարձանագրեց: Ավելին, հանցագործին իմ կողմից հնչեցված հարցերը հանցագործի փաստաբանը տեղի ու անտեղի անընդմեջ ընդհատում էր, վեճ սարքում, տվյալ վարքով ժամանակ տրամադրելով հանցագործին մտածելու, կռվի մեջ արտաբերում տվյալ հարցին իր ուզած պատասխանը դրանով իսկ հուշելով հանցագործին նախընտրելի պատասխանը: 
Այնպիսի տպավորություն էր, որ առերեսում է ոչ թե հանցագործի հետ, այլ նրա փաստաբանի: 
Հետագայում առերեսման բնականոն ընթացքի խաթարման և օրենքով սահմանված կարգի խանգառման, պրովակացիաների, սենյակում գտնվող բոլորի հետ վեճ սարքելու, թղթերի կարուսելի իր այդ վաքագիծը հանցագործի փաստաբանը որակեց որպես իրավաբանական օգնություն, բայց երբ իմ հանրային պաշտպանը փորձեց փոքր ուղղում մտցնել իմ հնչեցրած հարցում, հանցագործի փաստաբանը միջամտեց, որին համաձայնվեց նաև քննիչը և թույլ չտվեցին օգնություն, որից հետո միայն իմ հանրային պաշտպանը հայտարարեց կես ժամյա ընդմիջում, քանի որ լրացել էր առերեսման չորս ժամը, նոր միայն կարողացավ խորհրդակցել իմ հետ` ցույց տալ իրավաբանական օգնություն:
Նշեմ որ քննիչը իր կողմից որևէ միջոց չի ձեռնարկել, որպեսզի առերեսումը անցնի օրենքով սահմանված կարգով: Քննիչի նման պասսիվ վարքագիծը, որն ուղղված էր հանցագործի փաստաբանի կողմից քննչական գործողությունը խանգարելու, այն իր ուզած սցենարով տանելու, արարքների աչքաթողությանը, տպավորություն է ստեղծում, որ այն ձեռնտու է քննիչին:
Ելնելով կատարվածից հիմք է ինձ տալիս մտածելու որ վարույթ իրականացնող մարմինը նույնպես չկարողացավ անմասն ու զերծ մնալ հանցագործի ազդեցիկ պատգամավոր բարեկամի ճնշումներից:
Նույնիսկ թերթում տպագրվել է հոդված, որին Դուք նույնպես շատ կուզենայի անդրադառնաիք ու զետեղեիք Ձեր էջում, վերոգրյալ առերեսման ապօրինությունների ու քննչական մարմնի վրա ճնշման հետ համատեղ: 
Մեջբերում եմ հոդվածը`
«Սույն թվականի հունիսի 14-ին մի աղջկա հանդեպ, որի անունը չենք հրապարակում լոկ նրա անձի ապահովության նկատառումներով, կատարվել է սեռական բռնություն` բռնաբարության փորձ+ծեծ: Հանցագործ Աշոտ Փիլոսյան պատգամավոր Վրեժ Մարկոսյանի բարեկամն է, ով հանդիսանում է նաև հանցագործություն կատարած անձի գործատուն, ում ղեկավարած ու սեփականությունը համարվող հիմնարկությունում՝ Տիգրան Մեծ տպագրատանը, ներկայումս էլ շարունակում է աշխատել հանցագործը: Նշված դեպքը կատարվել է մեքենայի մեջ հիշատակված տպարանի բակում: Ներկայումս հարուցվել է քրեական գործ 139 հոդվածի 1-ին մասով և նախաքննության փուլում է: (Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները
1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
Վերոհիշյալ պատգամավորի միջամտությամբ ու ծանոթությամբ կեղծվել է դատաբժիշկի եզրակացությունը, կաշառված դատաբժիշկ Արսեն Բաբայանի (ով աշխատում է «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ում) թեթև ձեռքով եզրակացությունից դուրս են թողնվել բռնաբարվածի դեմքին առկա կապտուկները և հորինվել տուժողի արտահայտած նախադասությունները, ուստի կեղծված եզրակացությունը հիմք է տալիս պնդելու հանցագործին, որ ոչ թե բռնաբարություն է տեղի ունեցել, այլ համատեղ ցանկությամբ գործողություն: Տեղեկացնեմ, որ նշված «դատաբժիշկը» շարունակում է աշխատել տվյալ հիմնարկությունում ու շարունակում է խիղճն ու արժանապատվությունը գումարով վաճառելով խեղել մարդկային ճակատագրեր:
Ավելին նշված պատգամավորի «դաբռոյով» ջնջվեցին տպարանի բակի տեսախցիկների ձայնագրությունները, որոնք հաստատում էին կատարված հանցագործությունը:
Այսօր բռնության ենթարկվածը մնացել է անպաշտպան, պատգամավորն ամեն ինչ անում է, որպեսզի իր բարեկամը որևէ պատասխանատվության չենթարկվի, մինչդեռ գյումրեցի անպաշտպան աղջիկը չի գտնում դեպի իրավաբանները տանող որևէ ճանապարհ...»

Հիշեցնենք, որ հեղինակը նաև Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու Հատուկ Քննչական Ծառայության պետ Վ. Շահինյանին հասցեագրված նամակ Էր գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more