Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Ըստ ցանկի` ամենախոշոր հարկատուն «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է, որն այս ընթացքում վճարել է ավելի քան 19.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր:
Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ավելի քան 12.8 մլրդ դրամի հարկային մուտքերով:
Եռյակը եզրափակում է , «Ղ Տելեկոմը»՝ մոտ 11.2 մլրդ դրամով։