▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը թաքցնում է «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն թաքցնում է Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերը:

«Սպուտնիկ Արմենիա»-ն հարցում է ուղարկել ՊԵԿ, թե որքան է արժեցել «Մարգարա» նոր անցակետի շինարարությունը և ինչքան գումար է ծախսվել շինարարության ավարտից հետո այն սպասարկելու համար։

Առաջին հարցի վերաբերյալ ՊԵԿ-ից հայտնել են, որ մաքսային կետի կառուցման համար կոմիտեի և մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնք հրապարակված են էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի PPCM ենթահամակարգում (բաց հարթակ):

«Դրանք իրենց մեջ ներառում են շինմոնտաժային աշխատանքների, սարքավորումների և կահավորանքի արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության արժեքը, աշխատանքների կատարման նկատմամբ որակի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը»,-հայտնել է ՊԵԿ-ը:
Սակայն ՊԵԿ-ից չեն պատասխանել հիմնական հարցին․ որքան գումար է ծախսվել 2023 թվականի դեկտեմբերից պատրաստ, բայց չշահագործվող անցակետի սպասարկման համար։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more