▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ ընտրության նախաշեմին հրեշտակ ձևանալ և բացել միմյանց խաղաքարտերը

Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը,ի պատասխան Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե. «Տարոն Մարգարյանը Երևանի Ծայրամասերին ուշադրություն չի դարձնում, որ Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկները չէ», ասել է. «Կխնդրեի հարցնեք, թե ովքեր Աբովյան և Թումանյան փողոցների մասին են խոսում, ինչի՞ համար չեն կառուցում իրենց այդ շենքը»:
Ուզում եմ խոսքս ուղղեմ մեր երկու հարգարժան պաշտոնյաններին: Հարգելիներս ինչ եք եկել ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ անում՞ Հարգելի Գագիկ Ծառուկյան էս ոնց պատահեց, որ հենց ընտրության նախաշեմին սկսեցիք հիշել ծայրամասերի մասին, ոնց եղավ, որ անհանգստացրեց ձեզ այդ ծայրամասի քարքրոտ, քանդված ճանապարհները: Կարող եմ ձեզ վստահ ասեմ, որ էտ խնդիրը մի ամսվա խնդիր չի, որ Դուք էլ եկել ասում եք, փրկեք ծայրամասերը: Հարգելի Տարոն Մարգարյան էս նոր հիշեցիք, որ քաղաքապետ եք հա՞ Էս ո՞ր էիք չկայիք՞ Էտ շենքի մասին, որ խոսում եք, դա մի ամսվա խնդիր չի դա արդեն երկար ժամանակ է չի կառուցվում, ու հիշեցնեմ, որ Դուք էլ երկար ժամանակ է արդեն քաղաքապետ եք, ու Ձեր իրավասությունների ներքո էր գտնվում էտ շենքի ճակատագիրը: 
Այսքանով ուզում եմ, ասեմ, որ հարգելիներս պետք չէ ընտրության նախաշեմին ՀՐԵՇՏԱԿ ձևանալ ու առավել ևս բացեք մեկդ մյուսի խաղաքարտերը, քանի որ վստահ եղեք ձեր երկուսի աշխատանքային թերությունների մասին շատերն են խոսում: Իսկ դուք ձեր անմտածված կպնողականաբացահայտային հատարարությունով ոչ թե ձայներ եք հավաքում, այլ համապատասխանաբար երկուստեք կորցնում եք ու այդ բոլոր ձայները ոչ թե ձեր մեջ կբաշխվի այլ կգնա մեկ այլ թեկնածուի: Հուսամ ինձ ամեն օր մեծ բավականություն պատճառող իմ սիրելի իրավադերին... ՃՃՃ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Գրառումը` «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more