Քաղաքացիական շարժումները զարմանալիորեն «բացում» են մեր աչքերը, և այն, ինչ մի ժամանակ թվում էր սովորական և հասկանալի, այժմ արդեն վերածվում է անընդունելիի, որի դեմ անհրաժեշտ է պայքարել: Նման երևույթներից է, օրինակ, քաղաքապետարանի չինովնիկի, որի գործառույթն է հասարակական տրանսպորտի կարգավորումը, կողմից սեփական գիծ ունենալը, թեկուզ այն ձևակերպված լինի ազգականի անունով: Բայց սա ընդամենը առաջին քայլն է, և մենք պետք է հասնենք նրան, որ մերժելի լինի ընդհանրապես միջին և թե բարձր մակարդակի որևէ չինովնիկի (կամ նրա հարազատների) կողմից որևէ գիծ կամ մեկ այլ բիզնես ունենալը: Այդ դեպքում արդեն մենք կարող ենք տոնել իրական լուրջ հաղթանակը գործող համակարգի նկատմամբ:
Վախթանգ Սիրադեղյանի գրառումը
Ֆեյսբուք