▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորտաբույծ համատիրություններ և կուսակցություններ

Երբ այս օրերին լսում եմ ,,համատիրություն,, բառը, քթիս տակ ծիծաղում եմ:
-Եղբայր, դա ինչ բան է,-մտքումս հարցնում եմ ավագանու ընտրություններին մասնակից ուժերին:
Ընտրարշավի մասնակից հարգարժան ուժեր, դուք երբեւէ առնչվել եք? այդ կառույցին: Ավելին` համատիրությունից տուժել եք?...
Իսկ այ, ես, որ կյանքում առաջին եւ վերջին անգամ եմ շփվել համատիրության հետ, բացի վնասից, ոչինչ չեմ ստացել:
Տարիներ առաջ, երբ իմ մի քանի մետրանոց տուն-հյուղակը ուզեցի պատշգամբի հաշվին մի փոքր ,,ընդարձակել,, 300 դոլար պարտք արեցի: Սկսեցինք, պետական մեկ սենյականոց ,,խրուշչովկայի,, պատշգամի պատերը նորից շարել եւ գաջ քսել: Տեսանք, որ շենքը ջրհորդան չունի: Վազեցի համատիրություն, դիմում գրեցի, խնդրելով, որ տեղադրեն, քանի որ աշնան շեմին ենք, եւ անձրեւները վնասելու էին այն ամենը, ինչ սկսել էինք ,,կառուցել,,:
Իր գործից բացարձակապես գլուխ չհանող համատիրության նախագահի մոտ եղա էլի մի քանի անգամ: Խոստացավ էսօր-վաղը այդ հարցը լուծել: Անցավ մեկ ամիս եւ դեռ հարցը լուծված չէր. ,,Բա դրա համար մաշնա ա պետք, պետք ա բերենք, որ հանենք դնենք, էդքան փող չկա, տենանք, թաղապետարանին ասել ենք,,-տասներոդ անգամ համատիրության նախագահին փողոցում բռնացնելուց հետո, լսեցի նրանից:
Վազեցի թաղապետարան: Թաղապետն էլ չգիտեմ, համատիրության նախագահի նման խմած էր, թե ,,ուռած,,: Լսեց ինձ ու ասաց` ,,Բա ոնց, հեսա էս շաբաթ էդ հարցը լուծելու ենք,,:
Չերկարացնեմ... Ոչ մի ջրհորդան էլ չտեղադրեցին: Անձրեւները ,,քշեցին տարան,, մեր պատշգամբը, այսինքն`այնքան առատորեն լցվեցին մեր տուն, որ ամբողջ գաջը փչացավ-թափվեց: Մի խոսքով, մեր պայմանները ավելի վատացան...Չհաշված ծախսերը, որ ջուրը թափվեց:
Հիմա որ քաղաքական ուժը կարող է պատասխանել հարցիս` ինչի համար ենք ընդհանրապես վճարում բնակվարձ կոչվածը: Նրա համար, որ պահնք այսպիսի պորտաբույծ համատիրություններ?...
Չմոռանամ ասել` նաեւ այսպիսի կուսակցություններ...

 

Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more