Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հանդես են եկել տեսաուղերձով:
«Աշխարհը մեզ հետ անում է այն, ինչ մենք ենք թույլ տալիս։ Շատ մոտ ենք նվաճելու երկրագնդի ամենաանթասիբ ազգի տիտղոսը։
Եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներին ներկայացվող հիմնական թեզերը հետևյալն էին՝ «եվրոպական առաջարկն» անընդունելի է հայերի համար, քանզի
1. այդ առաջարկը ենթադրում է հրաժարում Արցախից:
2. Ադրբեջանի նախագահը չի կարողանում ապահովել անգամ իր երկրի քաղաքացիների ազատությունները, ի՞նչ մեխանիզմներ են ապահովելու արցախցիների ապահովությունը:
3. Եթե Ուկրաինայի պարագայում պարտադրված խաղաղություն չի լինելու, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում և Արցախում պարտադրված խաղաղությունը:
Ի պատասխան ներկայացվում էր մեկ ամոթալի թեզ ՝ ձեր կառավարությունը համաձայն է:
Պետք է աշխարհին մեսիջ ուղարկել, որ այսպիսի լուծումներին կողմ է միայն կապիտուլյանտների մի խմբակ:
Մենք Բրյուսելում էինք բացատրելու հայ ժողովրդի իրական շահերն ու մոտեցումները, ապացուցելու մեր քաղաքական, իրավական, բարոյական հիմքերը, թե ինչու չենք կարող և չպետք է համաձայնենք որևէ տարբերակի, անկախ ծագման երկրից և աղբյուրից, որով Արցախը պետք է այլևս հայկական չլինի:
Մենք գեոպոլիտիկ, «դիշովի խաղեր» չենք տալիս, ամեն տեղ խոսում ենք Երևանի և Ստեփանակերտի լեզվով և անունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը Արցախի խնդրին վերաբերող հարցին քննարկումների առարկա է դարձել և Հայաստանում որոշ շրջանակներ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ:
Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում շատ պարզ սխեմա է աշխատել:
Մինչ Նիկոլ Փաշինյանի կողից իշխանազավթումը, Սերժ Սարգսյանը բանակցությունների ընթացքում հստակ բանաձևել է, պահպանել է, պաշտպանել է, հիմնավորել է Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի կարմիր գծերը:
Մեզ համար կարմիր գիծ էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և երաշխավորումը, որի դիմաց Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր պատասխանատվությամբ լուծել այդ հարցը:
Հատուկ «ճ» կլաս վերլուծաբաններին, Նիկոլի գրպանում վխտող քաղաքագետ ոջիլներին, որոնք, ըստ տարբեր պաշտոնների, հանուն փողի պատրաստ են սեփական թքածը լիզել, ներկայացնում եմ իրողությունները:
Հայաստանից գուցե ակնկալվում էին միակողմանի զիջումներ, բայց այն ժամանակ, մենք որպես պետություն, որպես իշխանություն, որպես ժողովուրդ «այդքան կայինք», որ ասեինք ՝ ոչ:
Այն տարբերակը, որի մասին խոսում էր ՌԴ նախագահը, եթե ընդունենք, որ չի պարունակել իր մեջ ինքնորոշման իրավունքի հետ զուգակցված հինգ շրջանի հանձնում, այսինքն՝ 5 շրջան հանձնվում էր ինքնորոշման իրավունքի և Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց, ընդունելի լինել չէր կարող հայ որևէ ղեկավարի համար:
2016-ի քառօրյա պատերազմին ուժեղ ռազմա-քաղաքական ղեկավարի, մարտունակ բանակի միջոցով մենք ոչ միայն կարողացանք կանխել Ադրբեջանի առաջխաղացումը մարտական դաշտում, այլ հաղթեցինք դիվանագիտության դաշտում՝ ստանալով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները:
Այդ պայմանավորվածություններն այն մասին են, ինչը հիմա Նիկոլը մուրում է ամբողջ աշխարհից՝ Արցախի և Ադրբեջանի սահմանին, շփման գծում պետք է տեղադրվեին միջազգային մոնիտորինգային մեխանիզմներ:
Այդ պայմանավորվածությունները Նիկոլը Դուշանբեում ծախեց Ալիևին այն բանի դիմաց, որ թշնամին 2018-ի ընտրություններից առաջ «խաղաղություն» պահպանի, որպեսզի Նիկոլը վերցնի խորհրդանում ամբողջական իշխանությունը:
Արցախի շահերը պաշտպանելու համար Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ՀՀ ղեկավարի պաշտոնում առաջադրվելու որոշում կայացրեց. բանակցողի փոփոխությունը «հղի» էր անկանխատեսելի հետևանքներով:
2018-ը Արցախի մասին էր:
«Դրսի ուժերին» խանգարող Սերժ Սարգսյանը տվեց հրաժարական:
Մեր այսօրվա ղեկավարը սրիկա է, ով ծախել է թշնամուն ազգային պաշտպանական համակարգի դիվանագիտական ձեռքբերումները սեփական, ճղճիմ քաղաքական շահերը հետապնդելու համար:
Ալիևը դեռ մինչ 44-օրյա պատերազմ այդ մասին խոսեց, իսկ Նիկոլը չպատասխանեց:
Տղաներ, աղջիկներ, անսեռներ և այլն, երբ Սերժ Սարգսյանը Կիսելյովին հարցազրույց տվեց և հայտարարեց, որ պատրաստ է 5 շրջան տալ Ադրբեջանին Արցախի ինքնորոշման իրավունքի դիմաց, «հոշոտեցիք» նրան:
Հիմա ասում եք, ինչու՞ չի համաձայնել:
2020-ի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Նիկոլի հոդվածին, որտեղ նա 44-օրյա պատերազմը Ռուսաստանի հետ էր կապում, արձագանք, որտեղ պաշտոնապես ներկայացվել է, թե ինչի մասին է եղել Մինսկի խմբի բանակցային գործընթացը:
Հստակ նշվում է ՝ մինչ 2018 թվական, այդպիսին էր բանակցային պրոցեսը, այսինքն՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, ոչ մի բանով չսահամանփակված ռեֆերենդում, ինքնորոշման իրավունք, մինչ պաշտոնական Երևանը փոփոխություններ մտցրեց բանակցային գործընթացում:
Հարց ՝ ո՞վ էր այդ մարդը, որ եկավ իշխանության 2018-ին:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վլ. Պուտինի կողմից հնչեցրած բանձևը երբեք չի քննարկվել Հայաստանի կողմից, երբեք չի առաջարկվել Հայաստանին պաշտոնապես, երբեք չի եղել Միսնկի խմբի համանախագահների հետ քննարկման առարկա:
2020-ի ապրիլին Սերգեյ Լավրովը բացահայտեց, որ 2019-ին ՀՀ իշխանություններին փոխանցել է բանակցային նոր փաթեթ, մենք զգուշացնում էինք, աղաղկում էինք, բայց մարուքյանները սուրճ էին խմում Նիկոլի հետ ու դուրս գալիս ՝ խաբում ժողովրդին:
Պատերազմի զոհերի արյունը նաև Մարուքյանի ձեռքերին է:
Որևէ մեկը տեղյա՞կ է այդ նոր փաթեթից, որևէ մեկը տեղյա՞կ է, ինչի մասին է այն:
Պահանջե՛ք Նիկոլից, ԱԳ նախարարից, ԱԽՔ-ից, թող հրապարակեն այդ փաստաթուղթը:
Նիկո՛լ, դու հավաստի աղբյուրի անվան տակ բարբաջում էիր, թե ՌԴ-ն միջանցք է ուզում իր տարբերակով, հիմա ասում ես ՝ համաձայն ես ռուսական տարբերակին, այսինքն ՝ հիմա միջանցքին էլ ես համաձայն, թե՞ ՌԴ-ն միջանցք չի ուզում, դու ես ստում ժողովրդին:
Վլ. Պուտինն ասում է ՝ կա վաշինգտոնյան տարբերակ, որևէ մեկդ այդ մասին տեղյա՞կ է, որևէ անգամ այդ տարբերակի մասին Նիկոլը հայտնե՞լ է:
Աշխարհը մեզ հետ անում է այն, ինչը մենք իրեն թույլ ենք տալիս:
Նիկոլ Փաշինյանը չունի բնական և արհեստական որևէ օրգան, որ պատասխանատու է թասիբի, արժանապատվության համար:
Երբ ունես գլխացավ, չես կտրում գլուխը, բուժում ես գլխացավը, մեզ առաջարկում են ՝ գլխատվել, մեզ ուզում են կռտած էշ դարձնել:
Որպեսզի չդառնանք 21-րդ դարի ամենաանթասիբ ազգը, որի վրա կմաքրեն ոտքերը, պետք է ամսի 30-ին Արցախում «ատամ ցույց տանք», իսկ հետո Երևանում ու մեր գաղթօջախներում ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում մեր շահերը»,- ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է Աշոտյանը։