Օրեր առաջ ամերիկացի հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2024 թվականին: Նրա համապատասխան հայտարարությունն՝ արված նոյեմբերի 7-ին Fast Company փառատոնի ժամանակ, հարուցել են ներկաների ծիծաղը, սակայն ռեփերին դա առհասարակ չի հուզել: Նա ասել է, որ մտադիր է շատ աշխատատեղեր ստեղծել ու զբաղվել այլ հարցերով:
Զարմանքի ալիքը դեռ չանցած՝ հիմա էլ նախագահ դառնալու իր հավակնությունների մասին հայտարարել է ամերիկահայ հայտնի բլոգեր, պրոֆեսիոնալ փոքեր խաղացող ու դերասան Դեն Բիլզերյանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ Քանյե Ուեսթը Հիլարի Քլինթոնից լավն է, բայց ինքն էլ է մտադիր փորձել իր ուժերը նախագահական ընտրություններում: