▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառյակի հանդիպմանն արտակարգ ոչինչ չի եղել

«Արտակարգ» բառը հուշում է, որ արտակարգ ոչինչ չի եղել

ԱԺ այսօրվա քվեարկություններից հետո քառյակը, լքելով նիստերի դահլիճը, արտակարգ հանդիպում է հրավիրել։ Սովորաբար իմ քաղաքական կենսափորձը հուշում է,  որ երբ գործիչներն իրենց հանդիպումը, հանրահավաքը,  հարցազրույցը կամ ասուլիսն անվանում են «արտակարգ» դա անում են կամ կոնկրետության բացակայությունը քողարկելու, կամ էլ՝ իրենց վրա ուշադրությունը սևեռելու համար:

Մի խոսքով՝  «արտակարգ» բառը հուշում է,  որ արտակարգ ոչինչ չի եղել:
Ես սխսլված կլինեմ, եթե, օրինակ, Քառյակը հայտարարի, որ մինչև սեպտեմբեր չեն սպասում ու երկու-երեք օրից հանրահավաք են հրավիրում: Կամ ավելի սկզբունքային որոշում՝ համարում են, որ իրենք անելիք չունեն այս խամաճիկային խորհրդարանում ու վայր են դնում մանդատները:

Բայց վստահ եմ, որ նման բաներ չեմ լսի, ուստի  «արտակագը», թերևս, վերաբերում է նրան, որ իրենց նեղություն են տվել՝ այս շոգ ու կրակին ժողով անել: Այդպիսի մի «արտակարգ» էլ երեկ հանրապետականներն էին արել Ծաղկաձորում: Պարզվեց՝ առատ սեղանների շուրջ...

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more