▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիներին հաջողվեց հաղթահարելով պատնեշը` հասնել Քաղաքապետարանի մուտքի մոտ.երգում են Զարթնի'ր լաո երգը

 

Ցուցարարները Քաղաքապետարանի մոտ շարունակում են բողոքել ուղեվարձի թանկացումից: Նրանք ցանկանում են, որ Քաղաքապետարանից որևէ մեկն իջներ և պատասխաներ հարցերի, սկայն ոչ միայն չիջան, այլև փակ էր դեպի Քաղաքապետարանի մուտք  տանող ճանապարհը: Մայթը լեփ-լեցուն  էր ոստիկաններով, մեքենայով:

Լրագրողների հետ զրույցում գնդապետ Օսիպյանն ասաց, որ Քաղաքապետարանի աշխատակիցները բողոքել են, ուստի իրենք այդտեղ են, քանի որ աշխատակիցներն ասել են, որ խանգարում են բնականոն աշխատանքը:

Անդրադառնալով երեք ակտիվիստների` բերման ենթարկելու հարցին` գնդապետն ասաց, որ քրեորեն պատժելի արարք են թույլ տվել, հարվածել են ոստիկաններին:

Այս պահին քաղաքացիներին հաջողվեց հաղթահարելով պատնեշը` հասան Քաղաքապետարանի մուտքի մոտ:

Նրանք երգում են «Զարթնի'ր լաո երգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more