▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին ձերբակալել են

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, ըստ տարածված լուրերի,  այսօր երեկոյան կալանավորել են և տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Հիշեցնենք,որ  ուրբաթ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինել է կալանքով: Դատարանը որոշում է կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Ավելի ուշ, Սուրեն Սուրենյանցը, խոսելով քրեական գործի մասին, որով նա անցնում է,  լրատվամիջոցներին հայտարարել էր, որ, ըստ էության,  քրեական գործ գոյություն չունի։

«Ես իրավաքաղաքացիական հարաբերություներով պարտք եմ եղել Հեղինե Սարգսյանին և մարել եմ պարտքը։ Նա բողոք չունի։ Ես գումարը խոստացած օրից ուշացրել եմ, դրա համար է Հեղինե Սարգսյանը դիմել Աշտարակի ոստիկանություն, որտեղից նրան ուղարկել են Էրեբունու քննչական, որտեղից էլ կանչել են մարդկանց, ասել են՝ փող բերեք՝ գործը փակենք։ Եթե գործը փակված է, ինչու պետք է մաղարիչ արվի։ Նույնիսկ Հեղինե Սարգսյանն ինձ այսօր առավոտյան զանգել ու ասում է ՝ կարող է ինձ նստացնեն։ Ես շատ վաղուց եմ գումարը տիկին Հեղինեին վերադարձրել, ավելին ասեմ՝ ունենք կնքված փաստաթուղթ, որ պարտք - պահանջ չկա։Սա իրավաքաղաքացիական հարաբերություն է։ Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է քննի դատարանը, երբ որ պարտքը մարված է»,-նշել էր Սուրեն Սուրենյանցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more