▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը չի ներկայացնում իրավական հիմքեր. 38 ապօրինության փաթեթի պատասխանը

Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության նշած 38 ապօրինի մեծ ու փոքր կառուցապատումների մասին հարցմանը:

Ստորև ներկայացնում ենք այդ պատասխանները և մեր կոմից պահանջվող լրացուցիչ պարզաբանումները, քանի որ քաղաքապետարանը իրավական և քաղաքաշինական հիմնավորումներ չի բերել:

Հարկ ենք համարում նշել, որ Երևանի քաղաքապետարանի և գլխավոր ճարտարապետի կողմից սույն պատասխանները խիստ անբավարար են և խոսում են տիրող ցածր իրավական մշակույթի և Երևանի գլխավոր հատակագծի նկատմամբ առկա վերաբերմունքի մասին:

Զարմանալի չէ, որ օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում էր խորհրդային տոտալիտար ժամանակաշրջանում՝ 1950 թ.-ից սկսած, Երևանի հատակագծից թույլ տրված շեղումները՝ արդարացնելու համար վերջին տարիներին և հիմա Երևանում կատարվող զանգվածային կառուցապատումներն ու շեղումները:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
25-ը դեկտեմբերի, 2012

Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության նշած 38 ապօրինի կառուցապատումների փաստերին Երևանի քաղաքապետարանի տված բացատրությունները

(փակագծում մեծատառերով նշված են նախաձեռնության կողմից պահանջված լրացուցիչ պարզաբանումները)

Հ/Հ

Հասցե

Բացատրություն

1

Օղակաձև զբոսայգի «Ջոս» սրճարանի ետնամասում փլուզված կիսակառույց

Հետագա ընթացքը քննարկման փուլում է (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)

2

Կոմիտասի 26

Նախագիծը վերանայված է՝ նախկին տեսքը վերականգնելու համար (ԵՐԲ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԸ)

3

Ավան–Նոր Նորք կամրջին հարակից շինարարություն

Իրականացվում է նախագծի համաձայն՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)

4

Րաֆֆու 19

Տարածքը «վտանգված» չէ, հետագայում շարունակելու է ծառայել որպես այգի (ՈՐՆ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ, ՔԱՆԻ ՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ)

5

Գայի պողոտա «Վիշապների պուրակի» հատված

Հողամասը փոխանակվել է, կանաչ տարածքի հաշվին նոր թույլտվություններ չկան (ԽՈՍՔԸ ՎԻՇԱՊՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻ ՄԱՍԻՆ ՉԷ, ԱՅԼ ԴՐԱ ՍԿԶԲՆԱՄԱՍՈՒՄ ԿԵՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻ, ՏԵՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ)

6

Հերացու փողոցին  հարող տարածք

Իրականացվում է վերգետնյա հետիոտնային անցում (ԽՈՍՔԸ ԱՆՑՈՒՄԻ ՄԱՍԻՆ ՉԷ, ԱՅԼԵՎ ՀԵՐԱՑՈՒ ՓՈՂՈՑԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ, ԻՆՉԸ ԵՐԵՎՈՒՄ Է ՆԿԱՐՈՒՄ)

7

Դավթաշեն

ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ

8

Օղակաձև զբոսայգի՝ Խանջյան փ.

Նախկին բացօթյա լողավազանի փոխարեն կառուցվում է ծածկած լողավազան՝ ըստ նախագծի (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)

9

Մոնումենտ

«Հյուսիսային ճառագայթ» ծրագրի իրականացում (ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԻՆ ԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂ ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՄԵԾ ՀԱՏՎԱԾ ԷՐ)

10

Կոմիտասի պողոտա

ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ

11

Ավանի ունիվերսամի հարակից տարածքում շինարարություն

Իրականացվում է ըստ նախագծի (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)

12

Գայի պողոտայի սկզբնամաս

Շինարարությունն իրականացվում է սեփականության իրավունքով պատկանող տարածքում (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)

13

Ուսանողական այգու «Յան» սրճարան

Շինարարությունն ավարտված է (ՈՉԻՆՉ ԱՍՎԱԾ ՉԷ 20000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱԼՈՒ ԵՎ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻՆ, ԱՅԳՈՒՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)

14

«Տրիումֆ» սրճարանի նոր հարկի ավելացում

Փաստաթղթերը գտնվում են նորմալ վիճակում (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ՆՈՐ ՀԱՐԿ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ)

15

Դավթաշեն 11 շենքի հարակից տարածք

Շինարարությունն օրինական է (ԻՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՒՄ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆ)

16

Աբովյան փողոցից ուսանողական այգու հատված

Նախկին գործող սրճարանը բարեկարգվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԲԵՏՈՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՍՐՃԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՀԵՏ, ԱՅՆ ԿԱՆԱՉ ՀԱՏՎԱԾԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄ Է, ՈՐՆ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ)

17

Նոր–Արեշ 50 փ. բակային տարածք

Նախատեսվում է բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ /կարող ենք հանձնաժողովի անդամներով իրականացնել ծառատունկ/ (ԻՆՉՈՒ ՉԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ)

18

Աբելյան 6/1

Ներկայումս նշված տարածքն այս վիճակում չէ (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ)

19

Հեռուստաաշտարակի հարակից տարածք

Հանձնաժողովի կողմից քննարկվել այս հարցը, որի արդյուքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ–ին պատկանում է 57 հա տարածքը, իսկ մնացած տարածքը աճուրդով տրամադրված հողամասեր են (ԱՐԴՅՈՔ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՆՏԱՌԻ ՏԱՐԱԾՔՆ Է ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ, ԹԵ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ)

20

Չարբախ

ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ

21

Աբովյան–Թւոմանյան–Սայաթ–Նովա հանտվածի ճեմուղի

Ընգրկված է բարեկարգման հետագա ծրագրերում (ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ Է ՈՐՊԵՍ ՃԵՄՈՒՂԻ)

22

Գայի 28

Պարզաբանվում է  

23

Սուրենյանց փողոց

Կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ՝ այգու տարածքից դուրս (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ)

24

Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների հատված

Ընգրկված է բարեկարգման հետագա ծրագրերում (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ՃԵՄՈՒՂՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՐՃԱՐԱՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ, ԻՆՉԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՃԵՄՈՒՂՈՒ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ)

25

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքի հարևանությամբ

Կառուցվում է ռադիոիզոտոպների կենտրոնի մասնաշենք, նախագիծը անցել է բնապահպանական փորձաքննություն (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԾԱՌԱՇԱՏ ՏԱՐԱԾՔԸ, ՈՐՈՒՄ ՄԵԾԱԹԻՎ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ)

26

Ավան՝ Բաբաջանյան փողոցի շինարարություն

Ռեստորան–համալիրի կառուցում, բոլոր փաստաթղթերը նորմալ են (ԻՆՉՈՒ է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՀԱՇՎԻՆ)

27

Իսահակյան 28

«Երկաթե դիմակ» սրճարանի արդիականացման հետևանքով տեղադրվել է շինանյութ, որը հեռացվելու է (ԻՆՉՈՒ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԾԱՌԵՐ ՎՆԱՍՎՈՒՄ)

28

Անգլիական այգու հարակից տարածքում շինարարություն

Շինարարությունը կանգնած է, շինարարների հետ քննարկման փուլում է տարածքի հետագա վիճակը (ԻՆՉՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՉԵՆ ԵՎ ԻՆՉՊԻՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԵՐԲ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿՎԵԼՈՒ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՐԴՅՈՔ ԱՅԴ ՎԱՅՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)

29

Գլխավոր պողոտա

Ընգրկված է բարեկարգման հետագա ծրագրերում (ԵՐԲ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՎ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ)

30

Կարմիր բլուր

Տարածքի մաքրությանը հետևում  է «Էրեբունի» պատմամշակութային արգելոց–թանգարան  ՊՈԱԿ–ը (ԱՐԴՅՈՔ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՈՉ ՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ)

31

Դալմայի այգիներ

Պահպանվող տարածք է (ԻՆՉՈՒ Է ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՎ ԵՐԲ Է ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎԵԼՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԻՆՉՈՒ ԵՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ ՄՆԱՑԱԾ 200-ԻՑ ԱՎԵԼԻ ՀԱ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՈՒՄ)

32

Կոմիտասի անվան զբոսայգի

Իրականացվում  է բարեկարգման նախագիծ  (ՈՐՆ Է ԱՅԴ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ԵՐԲ Է ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ)

33

Մերգելյան պուրակ

Բոլոր շինություններն օրինական են (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅԴ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ) 

34

Սարյան փողոցի կրպակ

Ժամկետը լրանալուց հետո կքննարկվի ապամոնտաժվելու հարցը (ԻՆՉՈՒ ԱՆՀԱՊԱՂ ՉԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԿՐՊԱԿԸ, ՈՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ)

35

Օղակաձև զբոսայգի՝ չվարձակալված տարածքներ

Նախատեսվում է բարեկարգել (ԵՐԲ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՎ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ)

36

Արզումանյան 4/1

Շինարարական աշխատանքները կասեցվել են և քննարկվում է հողամասը քաղաքաշինական տեսակետից ընդունելի համարժեք տարածքով փոխարինելու հարցը (ԻՆՉՊԵՍ է ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ)

37

Տերյան 54;56 և Աղայան 19 շենքերի բակ

 

Շինարարություն չի նախատեսվում

 

 

38

Դավիթ ԲԵկ փողոցի բակ

Պարզաբանվում է


Ոչնչացված և ոչնչացման եզրին գտնվող կանաչ տարածքների հասցեներ, նկարագրություն և դրանց վերականգնման անհետաձգելի անելիքները` լուծման մոտավոր առաջարկներով բոլոր տվյալները հավաքվել են ակտիվ  քաղաքացիների ջանքերով 

1. Օղակաձև զբոսայգի, Ժոզե սրճարանի ետնամասում սկսված նոր բետոնապատում, որը հակասում է այգու ֆունկցիոնալ նշանակությանը

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝ տես գլխավոր հատակագիծը

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել՝ ելնելով Երևանի գլխավոր կանաչ գոտու՝ Օղակաձև այգու ֆունկցիոնալ նշանակությունից ըստ Գլխավոր հատակագիծ-օրենքի 

2. Կոմիտասի 26 , մի քանի տարի առաջ կանգնեցված բետոնապատումբայց տարածը մինչ օրս այս վիճակում է 

Ներկայիս վիճակը՝ ցանկապատված է, շինարարություն չկա

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագծում կանաչ քառակուսի է

Նախաձեռնության պահանջը՝

Գտնել իրավական լուծում և Արաբկիրի վերջին քառակուսիներից մեկը վերադարձնել հանրությանը 

3. Ավան / Նոր Նորք կամրջին կից կանաչ կղզում ապօրինի և անհեթեթ շինարարություն 

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել, քանի որ տարածքը կանաչ գոտի է 

4. Րաֆֆու 19 

Ներկայիս վիճակը՝ վտանգված է, առայժմ շինարարություն չի ընթանում

Իրավական կողմը՝ նամակագրություն է ընթանում քաղաքապետարանի հետ

Նախաձեռնության պահանջը՝ կասեցնել տարածքի կառուցապատման բոլոր թույլտվությունները, այգին թողնել հանրությանը 

5. Գայի պողոտային կից հանրային այգի , վիշապների պուրակի հարևանությամբգրեթե ավարտված է

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝ Գլխավոր հատագծի համաձայն այդ տեղում կանաչ գոտի է

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Գայի պողոտայի ամբողջ երկայնքով շինություններով կառուցապատումը և բարեկարգել Նոր Նորքի կանաչ օղակը

6. ՇրջանայինՀերացու փողոցի ն կից կանաչ գոտու զավթում և բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել

7. Դավիթաշենի հանրային այգին ժամանակին ապօրինի սեփականաշնորհվել էհետո վաճառքի դրվել,հիմաայգու ծայրի հատվածըդեպի մայթըստ երևույթի վաճառվել է մեկ այլ անհատի ու հիմաշինարարություն են սկսելերևի հերթական խանութն են կառուցում:

Ներկայիս վիճակը՝ Դեռ ծառահատվել ու կառուցապատվում է այգու մի հատվածը միայն, վտանգ կա, որ ամբողջ այգին կհայտնվի բետոնացման վտանգի տակ

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ վերականգնել այգին որպես հանրության համար հանգստի գոտի

8. Օղակաձև այգին այլանդակող շենքՍրա շահագործումը իսկական կաթվածի է հասցնելու Երևանիգլխավոր կանաչ գոտին

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝

9. Մոնումենտի անտառածածկ գոտու բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ մի մասը կառուցապատված է էլիտար տներով, իսկ մյուս մասը գտնվում է կառուցապատման վտանգի տակ

Իրավական կողմը՝ տես գլխավոր հատակագիծը

Նախաձեռնության պահանջը՝ գծել Մոնումենտի նախկինում անտառածածկ լանջի մնացած հատվածը և այն դարձնել արգելագոտի` վերականգնելով խիտ անտառը, առանց որի Երևանը շնչահեղձ կլինի

10. Կոմիտաս փողոց , մեկ տարի առաջ կանգնեցված մայթի բետոնապատումբայց տարածքը մինչ օրսայս վիճակում է

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ բարեկարգել տարածքը, վերականգնել մայթեզրի կանաչ հատվածը

11. Ավանի ունիվերսամի հարևանությամբ նոր կանաչ հանրային տարածքի բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Ավանի մնացած կանաչ գոտիների հատվածական բետոնապատումը

12. Գայի պողոտայի սկզբնամասսրճարանի բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե կառույցները

13. Ուսանողական այգու բետոնապատում, այլանդակ զվարճանքի կենտրոն Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցասրահի պատուհանի տակ

Ներկայիս վիճակը՝ կառուցված է

Իրավական կողմը՝ հակասում է գլխավոր հատակագծին և մի շարք օրենքներին, կառուցվել է հանրության կամքին հակառակ, ՀՀ բոլոր ատյանի դատարանները մերժել են 114 քաղաքացիների հայցը, 20000 քաղաքացիների ստորագրություններ մնացել են անպատասխան ՀՀ բարձրաստիճան չորս պաշտոնյաների կողմից

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել ապօրինի և Ազգային գրադարանի գործունեությունը խոչընդոտող կառույցը

14. Օղակաձև այգիտրիումֆի նոր հարկերի ավելացում բետոնե ամուր կոնստրուկցիաներով

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝ տես Գլխավոր հատակագիծը

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել բետոնապատումը

15. Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 11 շենքին կից կանաչ գոտի

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է, բետոնապատվում են ծառարմատներ

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ազատել կանաչ գոտին ապօրինի կառույցներից

16. Ուսանողական այգու բետոնապատումԱբովյան փողոցի կողմից սրճարանը բետոնապատել է այգու լրացուցիչ հատվածներ

Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է, չի օգտագործվում

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե ծածկույթը կանաչ հատվածից

17. Էրեբունի համայնքի Նուբարաշենի և Նոր Արեշի 50-րդ փողարանքում գտնվում է գործողկանաչապատ մանկական այգիորտեղ կային ճոճանակներնստարաններսղարան եւ որը տարիներշարունակ եղել է համայնքի բնակիչների հանգստյան վայրը

Սակայն 2010 թվականից այգին զավթում են: Այգու մեջտեղով միջնապատ են կանգնեցրել, բաժանել երկու մասի: Կառուցել են  երկու հատ «մոյկա ու վուլկանիզացիա», մի հատ խորոված քյաբաբնոց: Ընդ որում մոյկաները գրավել են հետիոտնի համար նախատեսված մայթը որտեղ կայանում են իրենց հաճախորդների մեքենանաերը: Չնայած դրան մարդիկ շարունակում էիր օգտվել այգուց:

Ներկայիս վիճակը՝  Մոտ մեկ ամիս առաջ այգու «տերերը» որոշում են որ ամբողջ այգին պիտի իրանցով անեն: Սկսում են նոր օբյեկտ կառուցել հենց այգու դիմացի հատվածում՝ երկու մոյկաների արանքում: Բողոքների հիման վրա շինարարությունը ժամանակովարապես կանգ է առել՝ չնայաղ երեք կողմից պատը կանգնեցրել են: Ջարդում հանում են նստարանները, ճոճանակները, սղարանը (Թաղապետարանը պնդում է որ սա բարեկարգման աշխատանքներ են): Հողը հարթեցրել են նաեւ այգու հետին մասում. մի օբյեկտ էլ այդտեղ են ուզում կառուցել:

Բնակիչները դիմել են.

1. Քաղաքապետարան՝ իրավաբանական եւ քաղաքաշինական վարչություն տեղեկատվության պահանջով: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց քաղաքաշինության վարչության պետ  Հայկ Ասատրյան, ասաց որ խնդրով զբաղվում են: Քաղաքապետին ծանոթացրել է խնդրի հետ, հրահանգել է վերակառուցել այգին եւ ծառատունկ կազմակերպել: Քաղաքապետարանից պատասխան է ստացվել, որ «հիշյալ շենքի ետնամասում  գտվող տարածքում որեւէ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում: » Իսկ այդ նույն շենքի կողքը լավ էլ իրականացվում է:

2. Քաղաքաշինության նախարարություն. պատասխանել են կարճ-կոնկրետ՝ որեւէ շինարարական գործողություն չի իրականցվում:

Փաստերն այլ բան են ասում

Բնակիչները պահանջում են.

1. Այգին բերել նախկին տեսքի եւ վերադարձնել համայնքի բնակիչերին

2. Քրեական պատասխանատվության ենթարկել այն բոլոր անձանց ովքեր պատասխանատու են այգու ավիրման համար:

18. Այգին գտնվում ա Աբելյան 6/1 հասցեյում գտնվող շենքի դիմաց՝ «Հայբուսակ» համալսարանի ու «IT Park» շենքերի միջնամասում:

Ներկայիս վիճակը՝ Հիմա արդեն մոտ 3 մ խորությամբ մեծ փոս են փորել:

Իրավական կողմը՝ ցույց են տվել քաղաքապետարանից թույտվությունը ստորագրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից

Նախաձեռնության պահանջը՝ չկառուցապատել հանրային կանաչ տարածքը

19. Նորքի անտառապուրակ. Նորքի լանջ` ոչնչացված անտառածածկույթով

Ներկայիս վիճակը՝ մասնավորը գնալով ներխուժում և զավթում է Նորքի անտառի մնացած հատվածը

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագծի կոպիտ խախտումներ և այլ իրավախախտումներ են տեղի ունեցել

Նախաձեռնության պահանջը՝ գծել Նորքի նախկինում անտառածածկ լանջի մնացած հատվածը և այն դարձնել արգելագոտի` վերականգնելով խիտ անտառը, առանց որի Երևանը շնչահեղձ կլինի

20. Չարբախ, կառուցապատում կանաչ հանրային տարածքում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե ծածկույթը կանաչ հատվածից

21. Աբովյան փողոց, Թումանյան և Սայաթ-Նովա փողոցների հատվածում խախտված է Աբովյանի ճեմուղին

Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է կիսակառույցներով և աղբանոցի է վերածվել

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կառույցները և վերականգնել Աբովյան փողոցի ֆունկցիոնալ նշանակությունը որպես Երևանի գլխավոր ճեմուղի

22. Գայի 28 հասցեի բնակիչները կանգնեցրել են իրենց կանաչ բակային տարածքին սպառնացող շինարարությունը

Ներկայիս վիճակը՝ շինարարությունը դադարեցված է, սակայն առկա է վերսկսման վտանգ. բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն քշել շինարարներին, ոստիկանություն է եկել, քաշքշուկ է տեղի ունեցել, քաղաքապետարանը դեռևս չի պատասխանել

Իրավական կողմը՝

կապիտալ շինարարությունն այս տարածքում ապօրինի է և չի համապատասխանում գլխավոր հատակագծին, խախտվել է քաղաքաշինության մասին օրենքի հասարակության մասնակցության մասին հոդվածը

Նախաձեռնության պահանջը՝ արգելել շինարարությունը տվյալ բակային տարածքում

23. Սուրենյանց փողոցի այգին շինարարության վտանգի տակ է

Ներկայիս վիճակը՝ բնակիչների կամքին հակառակ վերջերս փոխվել է կարգավիճակը` այգուց դեպի բնակավայրային

Իրավական կողմը՝

Բնակիչները դիմել են դատարան, ընթանում է դատավարություն, խախտվել է քաղաքաշինության մասին օրենքի հասարակության մասնակցության մասին հոդվածը

Նախաձեռնության պահանջը՝ արգելել շինարարությունը տվյալ տարածքում և վերականգնել պուրակը

24. Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղում Աբովյանի ճեմուղին վերականգնված չէ, այնտեղ գործում է սրճարան, իսկ ստորին հատվածում կառուցվում է զուգարան և մի քանի ծառեր դեռ չեն ազատվել և գտնվում են բետոնի ճիրաններում են

Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է կիսակառույցներով և աղբանոցի է վերածվել

Իրավական կողմը՝ տես Երևանի գլխավոր հատակագիծը

Նախաձեռնության պահանջը՝ լիարժեք վերականգնել Աբովյան փողոցի ճեմուղին համաձայն Գլխավոր հատակագծում նշված ֆունկցիոնալ նշանակության

25. Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող անտառը 2 օրվա ընթացքում հողին է հավասարեցվել (18.09.2012)

Ներկայիս վիճակը՝

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել ոտնձգությունները անտառածածկ հատվածի նկատմամբ

26. Ավանի Բաբաջանյան փողոցի երկայնքով կառուցապատվում է ամբող կանաչ գոտին

Ներկայիս վիճակը՝ կիսակառույցներ

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կառույցները և պահպանել փողոցի երկայնքով ձգվող կանաչ տարածքը

27. Իսահակյան 28 հասցեում հերթական օբյեկտն է կառուցվում և կտրվել է հսկայական ծառ

Ներկայիս վիճակը՝ շինարարություն է ընթանում

Իրավական կողմը՝ չի իրազեկվել

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել հերթական շինարարությունը հանրային տարածքի հաշվին

28. Անգլիական այգում նախատեսված ապօրինի շինարարություն

Ներկայիս վիճակը՝ փորված է փոսը

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Անգլիական այգու տարածքում ապօրինի շինարարությունը և այգին վերադարձնել հանրությանը

29. Գլխավոր պողոտա-Մաշտոցի պուրակ. Երևանի գլխավոր ճեմուղի, պրոմենադ

Ներկայիս վիճակը՝ գտնվում է խիստ անմխիթար վիճակում, չի ծառայում իր ֆունկցիոնալ նշանակությանը

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագիծ

Նախաձեռնության պահանջը՝ Բարեկարգել Երևանի գլխավոր պողոտան որպես հիմնական ճեմուղի Մաշտոցի պուրակի օրինակով

30. Կարմիր բլուրը վերածվել է աղբավայրի` լինելով պատմամշակութային հիմնական վայրերից մեկը

Ներկայիս վիճակը՝ գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, չի բարեկարգվում

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ Պատմամշակութային և հանրային տարածքը բարեկարգել և բերել խնամված տեսքի

31. Դալմայի այգիներ

Ներկայիս վիճակը՝ կառուցապատվում է ճանապարհներով և այլ շինություններով

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ պահպանել Դալմայի այգիները հնարավորինս մեծ մակերեսով որպես դարերի պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձան, հատուկ կարգավիճակ շնորհել Դալմայի այգիներին և վերականգնել այն` դարձնելով Երևանի հիմնական ծառածածկ գոտիներից և թոքերից մեկը (անհրաժեշտ է պետական մոտեցում և քաղաքապետի հատուկ որոշում). Դադարեցնել Դալմայի այգիների կառուցապատումը

32. Կոմիտասի անվան զբոսայգին գտնվում է անմխիթար վիճակում

Ներկայիս վիճակը՝ անբարեկարգ է, զբոսայգու ծառերն ու կանաչը ոչնչացվում են

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ վերականգնել և բարեկարգել տարածքը որպես լիարժեք հանրային զբոսայգի

33. Մերգելյան պուրակը Արաբկիրի փոքրաթիվ զբոսայգիերից մեկն է և ամբողջովին կառուցապատված է

Ներկայիս վիճակը՝ զբոսյգում խցկված են բազմաթիվ շենքեր, կրպակներ և սրճարաններ

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ազատել հանրային զբոսայգին բետոնե կառույցներից

34. Սարյան 22 կրպակը խախտում է անխափան երթևեկությանը

Ներկայիս վիճակը՝ կրպակը չի գործում

Իրավական կողմը՝ քաղաքացիների կողմից մանրամասն հիմնավորվել է այդ կրպակի ապօրինությունը

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կրպակը

35. Օղակաձև զբոսայգու չվարձակալված հատվածները գտնվում են լքված ու անբարեկարգ վիճակում, իսկ մնացածը բետոնապատված է և զբոսանքի համար ոչ պիտանի

Ներկայիս վիճակը՝ Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով չկա զբոսանքի և հանգստի համար պիտանի տարածք, քաղաքի գլխավոր կանաչ օղակը չի կատարում իր կարևոր գործառույթը

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագիծ

Նախաձեռնության պահանջը՝ բարեկարգել հանրային միջոցներով Մաշտոցի պուրակի օրինակով և ազատել հանրային զբոսայգին բետոնե կառույցներից

36. Արզումանյան 4, Հալաբյան

Ներկայիս վիճակը՝ Թույլտվություն է տրված շենքերի միակ այգում և խաղահրապարակում շինություն կառուցելու համար

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ բնակիչները շաբաթներ շարունակ պայքարում են տվյալ կառուցապատման դեմ և պահանջել են բազմիցս Երևանի քաղաքապետից դադարեցնել շինարարությունը

37. Տերյան 54; 56 և Աղայան 19 շենքերի բակ

38. Դավիթ ԲԵկ փողոցի բակ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more