▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքաշինության նախարարը ոչ թե հիվանդանոց է տեղափոխվել, այլ գնացել է հետազոտվելու

Համաձայն լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության` Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: 

Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նախարարի` հիվանդանոցում գտնվելու փաստը, միևնույն ժամանակ հայտնելով իր զարմանքը` բարձրացված աղմուկի վերաբերյալ:

«Նա եկել է պլանային հետազոտությունների, պետք է ողջունել այդ քաղաքակիրթ քայլը»,-ասաց Անատոլի Գնունին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more