▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկ Արեգի բուժման համար կրկին գումար է անհրաժեշտ

Փոքրիկ Արեգը, որ մարտի 10-ին դառնալու է չորս տարեկան, արդեն մեկ տարի է պայքարում է քաղցկեղի դեմ՝ քիմիաների ու վիրահատությունների, անվերջ հետազոտությունների, բժիշկների ու հիվանդանոցային պատերի մեջ։

Նրան գերմանական Քյոլնի կլինիկայում քիմիաթերապիայի եւ դրան հետեւող ոսկրածուծի փոխպատվաստման համար պետք է վճարել 100,000 եվրո։

Արեգի բուժման անհրաժեշտ գումարը հավաքելու համար հանգանակություն է կազմակերպվել youcaring.com հարթակում (արդեն հավաքվել է 50 հազար եվրո), իսկ հանգանակության գործընթացը խթանելու համար հատուկ հայտարարություն տարածվել ֆեյսբուքում, որում ասված է․

«Մարտի 10-ին Արեգը դառնալու է չորս տարեկան։

Այս լուսանկարն արվել է անցած տարվա մարտի 10-ին, երբ ինքը դեռ անհոգ, ուրախ, առողջ մարդուկ էր, ու ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ իր կյանքի հաջորդ տարվա կեսից ավելին անցնելու է քաղցկեղի դեմ պայքարում՝ քիմիաների ու վիրահատությունների, անվերջ հետազոտությունների, բժիշկների ու հիվանդանոցային պատերի մեջ...

Մինչ այս պահը, այս լարված ու ծանր պայքարը անցել է բավականին բարեհաջող, ու իր սեփական կամքի, իր ծնողների ու բարի մարդկանց շնորհիվ՝ Արեգը, մի տարում մեծանալով շա՜տ ավելի, քան սովորական երեխաները, օրեր անց նշելու է իր ծննդյան օրը, որին սպասում է շա՜տ անհամբեր։

Կյանքը թանկ է, ինչպես ասում է Արեգի մամա Աննան, ով այսօր նամակ է ստացել Քյոլնի կլինիկայից առ այն, որ պետք է մինչև մարտի 15-ը մուծի 100,000 եվրո։ Սա այս փուլի՝ քիմիաթերապիայի և դրան հետևող ոսկրածուծի փոխպատվաստման համար անհրաժեշտ վերջին մուծումն է. մինչ այս նամակը ստանալը, բուժման սկզբից ի վեր, ընտանիքը, հազարավոր բարի մարդկանց օգնությամբ, արդեն վճարել է 90,000 եվրո, անցել քիմիայի վեց փուլ, ուռուցքի և ախտահարված լիմֆատիկ հանգույցների հեռացման վիրահատություն։

Եկեք միասին օգնենք երեխային՝ հնարավորինս ուրախ նշել իր ծննդյան օրը, վստահ, որ այս փուլի վերջին գումարը ևս տրվելու է, ու նա կայուն քայլերով առաջ է շարժվելու դեպի վերջնական առողջացում։

Օնլայն փոխանցման համար՝ https://www.youcaring.com/aregkhachatryan-957490

Բանկային փոխանցման համար՝ Աննա Բաբաջանյան, HSBC,

AMD 217001243302001

USD 217001243302101

EUR 217001243302102

Եթե ԱՐՔԱ-յով տարբերակն ավելի հարմար է, սա իր պապայի արքա համարն է. 5571150500002945 Ա. Խաչատրյան»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more