▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քնի պակասը կարող է հանգեցնել սեռական անկարողության

Ժամանակակից կյանքի խելահեղ արագ ռիթմերը երբեմն մեզ պարզապես հանգստանալու համար ժամանակ չեն թողնում: Քնի պակասը չափազանց բացասական է ազդում տղամարդու սեռական ուժի վրա: Եթե տղամարդը քնում է ավելի քիչ, քան իրեն պետք է լիարժեք հանգստանալու համար, ապա էրեկցիայի որակը սկսում է վատանալ: Բացի այդ, ուժեղ սեռի ներկայացուցիչը կարող է հիվանդանալ սեռական լուսնոտությամբ: Այս պաթոլոգիական վիճակն արտահայտվում է նրանով, որ մարդիկ սեքսով են զբաղվում քնած ժամանակ, իսկ առավոտյան ամեն ինչ մոռանում են: Այս պաթոլոգիայով տառապողները հաճախ են ագրեսիվ վարքագիծ ցուցաբերում և ցավ պատճառում մտերիմներին: Գիտնականները պնդում են, որ մի քանի տարի շարունակվող քնի պակասը կարող է հանգեցնել իմպոտենցիայի` սեռական անկարողության:  Այս սարսափելի իրավիճակից խուսափելու համար տղամարդիկ պետք է ոչ միայն ջանադրաբար աշխատեն, այլև հանգստանան: Օրական պետք է քնել նվազագույնը 8 ժամ: Եթե շաբաթվա բոլոր օրերին լիարժեք քունը հնարավոր չէ, ապա գոնե շաբաթվա ընթացքում մի քանի անգամ նորմալ քունը պարտադիր է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more