▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննադատում ենք աղանդները, բայց ասուլիս տալիս «Բարի Սամարացի» ընկերության գովազդի ներքո

Ժողովուրդ, ինձ ա՞ թվում, թե՞ իրոք ամեն օր տարբեր մարդկանց ասուլիսները անցկացվում են միևնույն` «Բարի Սամարացի» մսամթերքը գովազդող պաստառների ներքո: Հասկանում եմ, որ դա շատերի կողմից դիտարկվում է որպես զուտ բիզնես, կարող եմ նույնիսկ հասկանալ, որ իրականում նրանց գովազդած մսամթերքը համեմատաբար որակյալ է, և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց ես դրանում ենթատեքստ եմ տեսնում, այն է` մենք ամեն օր անխնա քննադատում ենք աղանդները, ամեն օր կոչ ենք անում հետևել Հայ Առաքելական եկեղեցու օրենքներին ու ապրել դրանց համապատասխան, բայց մեր նախագահի թեկնածուները, տարբեր տրամաչափի քաղաքական վերլուծաբաններն ու քաղտեխնոլոգները ամեն օր տալիս են ասուլիսներ, ու եթե նրանք հայտարարեն, որ չեն նկատում այդ պաստառները, ապա ես խիստ կկասկածեմ: Ասել կուզեմ, որ բոլորը գիտակցաբար, ինչու չէ, վճարովի հիմունքներով գովազդում են այն ապրանքատեսակը, որի արտադրողները Հայաստանում այլ քարոզչություն են իրականացնում, ունեն լուրջ ֆինանսական ռեսուրսներ, ինչի շնորհիվ ձեռք են բերել նաև քաղաքական կշիռ: 
Այսօրվա տեսածղ վերաբերում էր «Տեսակետ» մամուլի ակումբին, ասուլիս տվողն էլ Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Չեմ ուզում գրառումս դիտվի որպես հակաքարոզչություն Րաֆֆու դեմ, բայց արդյո՞ք Ճիշտ է, երբ նախագահի թեկնածուն ոչ ուղղակի կերպով նպաստում է առանց այն էլ բազմապիսի աղանդների դեմ այլևս անզոր մեր հասարակության շրջանում Քրիստոնեական այլ ուղղությունների քարոզին: 


Հ.Գ. Հուսով եմ դիտարկումներս ու մտահոգություններս տարբեր մակարդակներում իրենց տեղը գտել են կամ կգտնեն, պարզապես ինչ-ինչ պատճառներով քչերն են անդրադառնում այս խնդրին: Ակնկալում եմ բոլորիդ արձագանքը և առաջարկները նման խնդիրների դեմ պայքարելու տարբերակներով, կամ գուցե իսկապես ե՞ս եմ ամեն ինչ բարդացնում:

 

Արման Թաթոսյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more