Քննվում է Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը.Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Նիստն ավարտվեց: Որոշումը կհրապարակվի ժամը 11:30-ին: Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում այսպիսի քաղաքական գործերով»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը: Հիշեցնենք՝ դատարանը քննում էր Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը: |
***
|
«Այս մարդկանց տակտիկան պետք է ժողովրդի համար պարզ լինի․ սկզբում վարկաբեկել, հետո ամենաայլանդակ, ամենաանտրամաբանական մեթոդներով մարդկանց ներկայացնել մեղադրանքներ։ Նույնը Արշակ Սրբազանի պարագայում է․ սկզբում վարկաբեկել, որովհետև չեն մարսում այն նզովքը, որը նա արեց, այնուհետև փորձել քրեական տարբեր գործերի հետ կապել, հետագայում էլ տանել սահամանափակումների»,- այսօր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդության դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Այս աստիճանի այլանդակություն ուղղակի չի կարող լինել, այս մեթոդները պետք է հանրային պարսավանքի արժանանան և սա պետք է ազդակ լինի հանրությանը՝ հիմնովին մերժելու այս այլանդակությունը և այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությանը, նրա հլու-հնազանդ կամակատար դատախազությանը»,- հավելեց նա: |
***
|
«Ուզում եմ մի քանի կետ ֆիքսենք. խոսքը 2018թ. դրվագի մասին է, որտեղ մի քանի հոգի ցուցմունք է տվել, թե իբր իրենց մոտ հայտնաբերված թմրանյութերն իրենց գրպանը գցել է Արշակ Սրբազանը»,- Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Ճանապարհին նայեցի, լրատվականներից մեկը կոմիքս էր պատրաստել, որ՝ իշխանությունները հավանաբար առաջնորդվել են հետևյալ սկզբունքով՝ ի՞նչ անենք, Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են՝ սքեմը գրպաններ չի ունենում, որոշել են ասել, որ Սրբազանն ինքն է ինչ-որ մեկի գրպանը թմրանյութ գցել»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ սա անաստվածություն ու անբարոյականություն է: |
***
|
«Արշակ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը ծիծաղելի է, զավեշտալի և ամոթ»,- դատարանի դիմաց, որտեղ քննվում է Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Այս ամենին մի վերաբերվեք որպես փաստ, որպես իրավաբանություն, սա իրաբանաության հետ արդեն կապ չունի, այլ որպես արշավի շարունակություն․ 3 սրբազան ունենք կալանավայրում և 4-րդին փորձում են տանել։ Վարչախումբը պարզապես առաջնորդվում է այն սկզբունով, որ անձը կա՝ հոդված կստեղծենք»,- հավելեց փաստաբանը։ |
***
|
«Գնում եմ վերցնեմ երկամսյա կալանքի որոշումը: Վստահ եմ՝ արդեն կա որոշումը, դրված է, մտնենք, վերցնենք»,- դատարանի բակում, Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության քննությունից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ սա քաղաքական որոշում է, վարույթն առնչություն չունի իրավաբանության հետ: |
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,- նախօրեին հայտնել էին Քննչական կոմիտեից: Կալանքի միջնորդության հարցը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը: Դիտեք նաև՝ |


