▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները

Հանրային ռադիոյի տնօրենի Ժ/Պ Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները եւ թողնել միայն Երեւանի ժամանակը ցույց տվող ժամացույցը: Այս մասին Քոլոյանը հայտնել է Նյուզ.am-ին:

«Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները, որոնք Բաքվի եւ Անկարայի ժամանակն էին ցուցադրում, մեծ աղմուկ էին հանել, հաջորդ օրը աշխատակիցները Բաքվի փոխարեն Ստեփանակերտ ցուցանակն էին փակցրել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more