▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ական համայնքապետը շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ»-ի տիրոջը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը շուկայականից շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ» ռեստորանային համալիրի տիրոջը
Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 60 հասցեի 1096․0քմ հասարակական կառուցապատման հողամասը պատկանում է Սուրեն Հայկի Աղաջանյանին: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232․8քմ մակերեսով և 5-րդ փողոց, թիվ 58/4 հասցեի 324․5քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 832-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 232․8քմ եվ 324․5քմ հողամասերն ընդլայնման կարգով Սուրեն Աղաջանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությանը:
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է․
1.Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232․8քմ և 5-րդ փողոց, 58/4 հասցեի 324․5քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2․Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 60 հասցեի 1096․0քմ հասարակական կառուցապատման հողամասին կից գտնվող, 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232․8քմ մակերեսով և 5-րդ փողոց, թիվ 58/4 հասցեի 324․5քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղաքացի Սուրեն Հայկի Աղաջանյանին: Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284.249 դրամ և 396.215 դրամ:
Թեղուտ գյուղի հողերի շուկայական գինը բավական բարձր է։
Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարը շուկայականից բազմակի անգամ էժան գներով երկու հողամաս է օտարել Սուրեն Աղաջանյանին, այդ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել է։
Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թվականին ծնված Սուրեն Հայկի Աղաջանյանը Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին, միջպետական ճանապարհի եզրին գտնվող ռեստորանային հայտնի «Գետափ» համալիրի սեփականատերն է, Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենը։ Դիլիջանում կոռուպցիա չկա, չկա, ապագա՝ կա, կա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more