▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորը ծառայության մեջ գտնվելիս ավտովթարի է ենթարկվել, ապա հեռացել դեպքի վայրից

Պարզվում է ՔՊ-ականներից շատերը սիրում են օրենք խախտել։ Օրինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ով նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մոտ ընկերն է, այդքան էլ օրինապահ չի եղել օրենսդիրում հայտնվելուց առաջ։

Պատգամավորի կենսագրությունից հայտնի է դառնում, որ նա Զինված ուժերում ծառայել է 2016-2018 թվականներին։

Euromedia24.com-ի հետ զրույցում Վիլեն Գաբրիելյանի օգնական Միքայել Միքայելյանը նշեց, որ պատգամավորը ծառայել է իր հետ և երկուսնն էլ զորացրվել են 2018 թվականի դեկտեմբերին։

Euromedia24․com-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2018 թվականի հունիսի 10-ին Երևանում տեղի է ունենում ավտոպատահար Վիլեն Գաբրիելյանի մասնակցությամբ, ինչի ժամանակ ներկայիս պատգամավորը եղել է ծառայության մեջ։

Ըստ դատական գործի՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Էդիկ Սամսոնի Սարիբեկյանի, Վիլեն Կարենի Գաբրիելյանի, գումարի բռնագանձման պահանջով։

Պարզվում է, որ պատահարը տեղի է ունեցել «Nissan Teana» մակնիշի 57NA777 պետհամարանիշի վարորդ Վիլեն Կարենի Գաբրիելյանի մեղավորությամբ։

 Համաձայն 02.07.2018թ.–ի ՃՈ եզրակացության Վիլեն Գաբրիելյանը 10.06.2018թ–ին տեղի ունեցած պատահարից հետո ինքնակամ հեռացել է վթարի վայրից։

Հայցվոր կողմը հայտնել է, որ վթարից հետո «Nissan Teana» մակնիշի 57NA777 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի ոչ ապահովադիր՝ Էդիկ Սարիբեկյանը և ոչ էլ վարորդ` Վիլեն Գաբրիելյանը չեն տեղեկացրել ապահովագրական ընկերությանը` պատահարի մասին:

Համաձայն վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացությամբ պատահարի արդյունքում «Audi» մակնիշի 01VL099 պետհամարանիշի մեքենային պատճառված վնասի չափը գնահատվել է 1 570 000/ մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հագար/ ՀՀ դրամ։

Համացանցի բաց աղբյուրներից պարզ է դառնում, որ Էդիկ Սարիբեկյանը գրանցված է «ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԿ-ում, կամ ինչպես ասում են` Կառավարական դաչայում, բացի այդ Սարիբեկյանի սոցիալական էջերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ լուսանկարներ են և իշխանական քարոզչական նյութեր։

Փաստորեն ծառայության մեջ գտնվող «նավակ ճոճողը» վթարի մասնակից է դառնում ընկերոջ մեքենայով, ապա լքում վթարի վայրը, սակայն որևէ պատասխանատվության չի ենթարկվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more