▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործ՝ 21 տարի առաջ կատարված սպանություն համար

Սպանությունը, զուգորդված ավազակային հարձակմամբ, կատարվել է 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին:

Հունվարի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեորգի Սաֆարյանը, նախապես համաձայնության գալով Արթուր Թադեւոսյանի, Արմեն Պետրոսյանի եւ քրեական գործով չպարզված ոմն Արտաշի հետ, մտել էին Հայկ Ա.-ին պատկանող՝ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարան՝  նպատակ ունենալով սպանել տանտիրոջն ու տիրանալ գույքին:

Բնակարանում ապագա տուժողին մատուցվել էր նախապես թունավորված գարեջուր, որը խմելուց հետո Հայկ Ա.-ն քնել էր: Մետաղալարով Հայկ Ա.-ին խեղդամահ անելուց հետո եռյակը բնակարանից հափշտակել է տարաբնույթ իրեր եւ դիմել փախուստի:

Փաստի  առթիվ հարուցվել էր քրեական գործ՝  քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8  եւ 11 կետերով,  եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3, 4 կետերով:

Գեորգի Սաֆարյանին հայտնաբերել  չհաջողվեց. նա հասցրել էր հեռանալ հանրապետությունից: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին: Ու հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունից համարյա քառորդ դար անց Գեորգի Սաֆարյանը կանգնեց քրեական պատասխանատվության ենթարկվելու առջեւ:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով նույնականացման աշխատանքներ իրականացվեցին եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համատեղ ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝  2015 թվականի ապրիլի 13-ին Գեորգի Սաֆարյանը հայտնաբերվեց  ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքում ու ձերբակալվեց, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին  ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցների կողմից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:

Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմամբ ոստիկանությունը վերստին փաստում է, որ անպատժելիությունը միֆ է. հանցանքին միշտ հետամուտ է պատիժը, եթե նույնիսկ այն ինչ-ինչ հանգամանքներով հետաձգվում է: Արդարադատության վերականգնումը ոստիկանության թիվ մեկ գործառույթներից է՝ ժամանակային շրջանակներով չսահմանափակվող գործառույթ ու պարտականություն, ինչի իրագործումը ապացուցվեց հերթական անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more