▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քվեարկության իմիտացիա…

 

Հայաստանում Իսպանական կենտրոնը centrohispano.am կայքի միջոցով, առաջին հայացքից բավականին ուշագրավ միջոցառում է կազմակերպել` «Ի՞նչ եմ պատրաստ անել, որպեսզի տեսնեմ Բարսելոնան»: Հետաքրքրվածները սահմանված ժամկետներում ներկայացրել են իրենց տեսանյութերը: Նրանք 12 են: Չգնահատենք` տեսանյութերն որքանով են հաջողված կամ անհաջող, դրանք յուրովի են հետաքրքիր: 
Ապրիլի 3-ին սկսվեց քվեարկությունն ու ժամեր անց պարզվեց, որ այն ճիշտ հայկական տարբերակով է կազմակերպված. մասնակիցներից մեկը տարօրինակ առավելություն ունի մյուսների նկատմամբ:
Պարզենք առաջին հայացքից աննշան թվացող խնդիրը: Մասնակից Նունե Մարգարյանի տեսահոլովակին like անողն անմիջապես տեսնում է արդյունքը` թիվն ավելանում է ինչպես ընդունված է ու բոլորս սովոր ենք տեսնել: Իսկ ահա մյուսների պարագայում like-ի խաբկանք է ստեղծվում: Այն դեռ լրացուցիչ «հաստատել» է պետք, ինչը շատերի աչքից է վրիպում:
Մեկ քայլի փոխարեն պետք է արվի 3-ը: Քվեարկողները հաճախ չեն նկատում like սեղմելուց հետո հայտնված confirm կամ подтвердить կոճակը և կարծում են, թե արդեն ձայն են տվել իրենց նախընտրած հոլովակին: Հետո ցավով պարզում են, որ իրենց քվեն տեղ չի հասել, կամ էլ` ընդհանրապես չեն պարզում... Ու թե քանի այսպիսի like-եր են հոդս ցնդել, դժվար է ասել: Հաստատելու պահանջը հայտնաբերողներն էլ արդարացիորոն նյարդայնանում են` պարտադրված անիմաստ քայլեր անելու համար:
Բողոքելիս էլ, առավել անհեթեթ, ծիծաղելի, անգամ վիրավորական պատասխան չէր կարելի լսել, քան կազմակերպիչներինն էր: Նրանք սկզբում մեղադրում էին «ստեր» տարածելու համար, հետո էլ սկսեցին արդարանալ, թե ձեզ համար մեկ չի՞, թող մի քանի վայրկյան ուշ տեղ հասնի ձեր քվեարկածը: 
Մեծ խելք չի պահանջվում եզրակացնելու համար, որ այս ամենն արված է միտումնավոր: Ինչո՞ւ բոլոր մասնակիցների համար ստեղծված չեն նույն հավասար պայմանները: Արդարացի լինելու պարագայում կհանվեր նման արտոնությունը կամ էլ մյուսներին ևս կթույլատրվեր 1 անգամ like անելուց ձայնը գրանցել: Ամոթ` տարբերակված մոտեցում դրսևորելու համար: Այստեղ են ասել` «այլոց համար հիմար, իրեն համար խելոք»: Թե՞ Հայաստանում «ընտրություն» և «կեղծիք» բառերն այնպես են շաղկապված, որ երբեք արդարությունը գլուխ չպիտի բարձրացնի: Իսկ թվեր նկարելու դեմ` խաղ չկա:

 

Հեղինակ`

Գոհար Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more