▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի´, ֆլամինգոն գեղեցիկ, բայց վտանգավոր թռչուն է

Անդրիաս «տվայտվում ես» հա. ֆլամինգոյիդ ռեկլամը «բոլ-բոլ» ֆետիշացրիր`հերիք է: Գիտեք զավեշտալին, այս ամբողջ պատմության մեջ այն է, որ մեր երկրում այնպես է աղավաղվել քաղաքականություն, ընդդիմություն, իշխանական քաղաքականություն և ընդհանրապես քաղաքական հարթություն երևույթները, որ ամեն մեկը բառի բուն իմաստով  փողոցից կարող է ներխուժել այդտեղ...: Մղջավանջը կայանում է նրանում , որ Հայաստանում շատ ընդունված երևույթ է դարձել ծայրահեղ միջոց համարվող հացադուլը: «Խաչիկ Ստամբոլցյանից սկսած բազմաթիվ մարդկանց կողմից բազմաթիվ դեպքեր են եղել: Ընդհանրապես ես մինչ այսօր չէի հասկանում այն մարդկանց, ովքեր հացադուլավորների միջև որակական տարբերություն են դնում: Եվ այդ է պատճառը, որ ես մտորումների մեջ ընկա, երբ ընդդիմադիր դաշտից իմ վաղեմի ծանոթներից մեկը խոսակցության ժամանակ ինձ ասաց. «Պետք չէ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը համեմատել Րաֆֆու հացադուլի հետ, քանզի Րաֆֆու հացադուլը ավելի դրամատիկ է և ողբերգական ավարտ կարող է ունենալ…»: Բայց, երբ խորանում ես, գալիս ես այն մտքին, որ կան մարդիկ, որոնք ամբողջ կյանքում չեն զբաղվել «անշնորհակալ քաղաքականությունով» հանկարծ որոշում են, որ իրենց ժամն է եկել և արի ու տես, որոշում են ու սկսում: Սկսում են, ոչ թե քաղաքական վերլուծություններից, կանխատեսումներից, հրապարակային ելույթներից, այլ ընտրում են ժողովրդական լեզվով ասած «ցենտր միջոց» հացադուլ ու վերջ սկզբունքով: Պատահական այս մարդու «ընդդիմադիր-մանկական» կապրիզները արդեն դուրս են գալիս ողջամտության շրջանակներից, նա արդեն փորձում է իր ագրեսիվ կեցվածքով , ինչ-որ տեղ երկրորդ պլան մղել Րաֆֆուն: Նայե´ք Րաֆֆին գնում է Ծիծեռնակաբերդ , իսկ նա սկսում է «կառավարել» հրապարակում մնացածներին: 

Այն, որ իշխանությունները վաղուց սպառել են իրենց, դա ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ պատահական մարդիկ պետք է կերտեն ընդդիմադիր դաշտ, նամանավանդ, երբ դա արվում է շատ ծիծաղելի մեթոդներով: Այս մարդը հասկանալի մեթոդներով ձեռքի հետ էլ իր «Ֆլամինգոյի» փիառն է անում: Ես այդպես չէի մտածի, եթե իմ ընկերներից մեկը չասեր, լսի´ «Անդրիասի Էտ ֆլամինգոն լավ տեղ է չգիտե՟ս:

Հ.Գ. Ես ձեռնամուխ չէի լինի այս հոդվածը գրելուն, եթե, ինձ չսարսափացներ այն փաստը, որ Ռաֆֆին արդեն կորցնում է իր վերահսկողությունը մասսաներին ղեկավարելու  «գործառույթում» և որի արդյունքում փողոցից հայտնված բիզնեսմեն Անդրիաս Ղուկասյանը, սկսում է իր կամքը թելադրել հրապարակում հավաքվածներին:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more