▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովաննիսյանի «բադասխանը» Սերժ Սարգսյանի վերջին նամակին. ՀՈՒՄՈՐ

ՇՏԱՊ: Րաֆֆի Հովաննսիյանի պատասխանը Սերժ Սարգսյանի վերջին նամակին 

Մեծարգո Պարոն Սերժ Սարգսյան
Սրտանց ևս մեկ անգամ Բադասխանում եմ Ձեր նամակին (բայց ոնց որ արդեն սկսում է մոտս խասյաթ դառնալ Ձեզ նամակ գրելը): VIP սենյակում նստած կարդացի Ձեր նամակը ու հիրավի դժվար արտահայտություններ էիք գրել, ինչպիսիք էին՝ «ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին», բայց միևնույն է ես 4 անգամ կարդացի այդ նամակը:
Ես ուրախ եմ, որ Ձեզ թվում է թե ես ուժեղ ընդդիմություն ուժեղ առաջնորդ կարող եմ դառնալ, բայց եթե անկեղծ լինեմ Ձեր հետ, որ էս հացադուլն էլ չլիներ, սաղ կորած էր:
Ես, Ստյոպան Սաֆարյան ու Ռուբենը Հակոբյան շատ տխրեցինք, որ Դուք չհամաձայնվեցինք մեզ պաշտոններ տալ, բայց մենք էլ շատ լավ գիտակցում ենք, որ դա անհնար է, ուղղակի ասեցինք մի հատ փորձենք ու ինչպես տատս էր ասում. «Փորձը փորձանք չի բերում»:
Ինձ ամենաշատը դուր եկավ Ձեր հորդորը՝ հացադուլը դադարեցնելու վերաբերյալ. թրաշս արդեն քոր է գալիս, լողանալ եմ ուզում: 
Ես միայն չկարողացա պատկերացնել թե ոնց ենք թուղթ ու գրիչով աշխատելու, չէ որ դրանով ամենաշատը կարող ենք նամակ գրել: Մեկ էլ չմոռանամ ասեմ, որ առաջադրենքներս հում լինելու հարցով Խուրշուդյան էր մեղավոր, ես իրեն հազար անգամ խնդրեցի, կրակը բարձրացնի, բայց նա ժուլիկություն էր արել: 
Հաշվի առնելով վերոգրյալը կխնդրեի, որ նամակս անպատասխան չթողեիք, որ ես էլի կարողանամ Ձեզ նամակ գրել: 
Մեկ էլ շատ եմ խնդրում այս նամակիս մասին ոչ մեկին չասեք, ժողովրդի մոտ հոգնում եմ բարձր կարդալ: 

Հարգանքով՝ Րաֆֆի Հովհաննիսյան:

 

Գրառումն` Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more