▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի, Տիգրան Ուրիխանյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Սամվել Ալեքսանյանի նամակները՝ Ձմեռ Պապին

Հարգելի ֆեյսբուքահայություն: Շաբաթ-կիրակի օրերին փոստը չէր աշխատում: Իսկ այսօր մենք շարունակում ենք մեր քաղաքական գործիչների նամակները Ձմեռ Պապիկին
Եվ այսպես Տիգրան Ուրիխանյանի նամակը 

« Ձմեռ պապիկ ջան, ինչպես ասում էր իմ սիրած քաղաքական գործիչ Սըր Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը, վիզ 1000000 փող ա պետք»

Հարգանքներով առաջադեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը

«Բարև, պարոն Ձմեռ պապ: Մինչև Ձեզ ձեռքով չբարևեմ, չեմ հավատա, որ Դուք գոյություն ունեք: Բայց քանի որ 2013-ին մուրազի վրա եմ, խոսք տուր, որ նախագահական ընտրություններում հաղթելու եմ: Միևնուն է խոսք տաս, թե չտաս, հետո ասելու եմ, որ խոսք ես տվել: Իմացիր, որ միաիսն այսբերգներ ենք շարժելու»: Մնացածը կգրեմ mail-ով:

Հարգանքներով Րաֆֆի@Հովհաննիսյան. am

Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը

«Բարև Ձմեռ: Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո, նոր կգաս Հայաստան: Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է և չկայացած պապիկների հետ համագործակցել: Օրինակ «12 ամիս» հեքիաթում, եթե հիշում եք, ձմեռը մի պահ իր դիրքերը զիջում է գարնանը և դեկտեմբերին ձնծաղիկներ են ծաղկում: Ինչ վերաբերվում է իմ բուն նամակին, մի երկու օր էլ սպասի կուղարկեմ»: 
ՀՀ հիմնադիր պապիկ Լևոն Տեր-Պետրոսյան

Սամվել Ալեքսանյանի նամակը
«Ձմեռ պապի, ազիզ ջան, խնդրում եմ այնպես արա, որ «Կերֆուր» սումերմարկետների ցանցը չմտնի Հայաստան: Հակառակ Երևանը city-ից կվերածվի village-ի, ոււ իմ 7 երեխաները առանց օրվա հացի կմնան»:
Հարգանքներով Տիրի Սամվել Ալեքսանյան:

 Քաղաքագետ Կարեն Քոչարյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more